Երկուշաբթի, 3 Փետրվարի 2014 18:07
Ծաղկաձորում տեղի կունենա Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խորագրով կոնֆերանս
ԱրմԻնֆո. Փետրվարի 7-ին Ծաղկաձորում տեղի կունենա ՀՀ Կենտրոնական բանկի և EBRD և NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի համատեղ մասնագիտացված կոնֆերանս`«Հայաստանի կապիտալի շուկան. նոր հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով:
Համաձայն ԱրմԻնֆո գործակալության կողմից կոնֆերանսի ծրագրի վերաբերյալ ստացված տեղեկությունների, շուկայի մասնակիցները կաշխատեն երեք թեմատիկ սեկցիաներում, ընդ որում, երկրի տնտեսական իշխանությունների և միջազգային փորձագետների մասնակցությամբ: Սեկցիաներից մեկում ֆորումի մասնակիցներին կներկայացվի կապիտալի շուկայի զարգացման վրացական փորձը: Մյուս երկու սեկցիաներում կքննարկվեն գլոբալ մակրոտնտեսական ցուցանիշներ, ինչպես նաև Հայաստանի ֆոնդային շուկայի ընթացիկ իրավիճակը: Ֆորումի մասնակիցները կքննարկեն շուկայական տենդենցները և Հայաստանի ֆոնդային բորսայի առաջնահերթություններն առաջիկա մի քանի տարիներին:
Հիշեցնենք, որ NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսան փետրվարի 1-ին հայտարարեց EBRD կողմից 2 մլրդ.դրամ ծավավով դրամային պարտատոմսերի հարապարակային տեղաբաշխման մասին: Այդ որոշումը EBRD փորձագետները գնահատում են որպես բանկի կողմից Հայաստանի իշխանություններին ուղղված աջակցման քայլ, ինչը թույլ կտա ընդլայնել ֆինանսական գործիքները շուկայում, Հայաստանում կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման շեմին:
Նշենք, որ դրամային պարտատոմսերի էմիսիան EBRD կողմից իսկույն հետևեց Հայաստանում պարտատոմսերի թողարկելու վերաբերյալ IFC որոշմանը: IFC պարտատոմսերի առաջին տրանշի ծավալը կազմում է 2 մլն.դրամ: