Շաբաթ, 1 Փետրվարի 2014 17:34
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ և ՙՌՈՍԳՈՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ՚ ընկերություններն առաջարկում են միջազգային ճանապարհորդական ապահովագրության նոր ծառայություն
ԱրմԻնֆո. ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը՚ և ՙՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ՚-ն հանդես են գալիս նոր առաջարկով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, այսուհետ բոլոր այն հաճախորդները, ովքեր ձեռք կբերեն վճարային քարտեր, նրանց իսկ ցանկության դեպքում Բանկը կտրամադրի ճանապարհորդական ապահովագրության փաթեթներ` դեպի աշխարհի ցանկացած երկիր: Ապահովագրական փաթեթի գումարը կազմում է 30 000 եվրո, պայմանագրի ժամկետը` 1 տարի` 15-ից մինչև 90 օր արտերկրում գտնվելու պայմանով: «GOLDե դասի քարտապաններին փաթեթը տրամադրվում է անվճար, իսկ մնացած քարտապանների ապահովագրավճարի չափը կախված է հաճախորդի` արտերկրում գտնվելու ժամկետից: Ընդ որում` մինչև 15 օր արտերկրում գտնվելու դեպքում ապահովագրավճարը կազմում է 3 500 դրամ, 30 օրը` 5 000 դրամ, 90 օրը` 12 500 դրամ: