Երկուշաբթի, 3 Փետրվարի 2014 13:41
«International Finance Magazine» ամսագիրը «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» ճանաչել է 2013 թվականի Հայաստանի լավագույն կորպորատիվ բանկ
ԱրմԻնֆո. 2013 թվականի արդյունքներով «International Finance Magazine» հայտնի բրիտանական ամսագրի կողմից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը կորպորատիվ սպասարկման ոլորտում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նման կոչման են արժանանում այն ընկերությունները, որոնք վարում են առավելագույնս բաց և պատասխանատու քաղաքականություն իրենց հաճախորդների նկատմամբ` հաշվի առնելով հետևյալ չափանիշները. նոր նորարական պրոդուկտների և ծառայությունների տրամադրումը, տրամադրած վարկերի ծավալը, գործարքների ծավալը, ինչպես նաև անվտանգությունը և ռիսկերը: Այս պարգևը համարվում է անկախ միջազգային փորձագետների կողմից ընդունված խոշորագույն ճանաչումներից մեկը:
«International Finance Magazine»-ը Լոնդոնում թողարկվող առաջատար առցանց լրատվական ամսագիր է, որը տրամադրում է լրատվություն շուկաների մասին, հրապարակում է միջազգային ֆինանսական շուկայում տնտեսական իրադարձությունների վերլուծություններ և մեկնաբանություններ: IFM պարգևները շնորհվում են ինովացիաների զարգացման բարձրագույն աստիճանի և ֆինանսական արդյունաբերություն ոլորտի նվաճումների համար, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ու վարքագծին առնչվող նորարարական լուծումների, ինչպես նաև միջազգային ֆինանսական ընկերակցության համար կարևոր նշանակություն ունեցող այլ ձեռքբերումների համար:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ 2007 թվականի նոյեմբերին ձեռք էր բերել 1998 թվականին հիմնադրված հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը: 2008 թվականի հուլիսին Գազպրոմբանկի բաժնեմասն ավելացավ մինչև 94,15%, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆֆայզենբանկից գնեց մնացած 5,85%-ը` դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը: