Հինգշաբթի, 13 Փետրվարի 2014 13:27
2013 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվորեն շարունակում էր իրագործել իր սոցիալական քաղաքականությունը
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում բնակչության տարբեր խմբերի համար: Բանկը տարիներ շարունակ իրականացնում է ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև Երևան քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:
2013թ. ընթացքում Բանկը ակտիվորեն շարունակում էր իր սոցիալական պարտականությունների իրագործումը բնակչության շրջանում:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) թվով քսան երեխա ապահովվեց ամսեկան անվճար սննդով: Սիրիայի հայկական համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում Բանկը ֆինանսավորեց Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև ցուցաբերեց ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքների երկու երեխաների վիրահատական բուժման համար:
Բացի այդ` Բանկն իր վրա վերցրեց Ռուսաստանի և Ուկրաինայի կիրակնօրյա հայկական դպրոցների համար հայերեն լեզվի դասագրքի տպագրական ծախսերը:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում ամեն տարի Առէկսիմբանկը շնորհում է միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին: 2013թ. Բանկի կողմից շահած կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրեց «Օշական» վերնագրով գիրքը, որը նվիրված է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր գիտնականի օգտին» միջոցառումների շրջանակներում Բանկը համագործակցում է «ԱՐՄԱԿԱԴ» Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի հետ` 2013 թվականին նվիրաբերելով IPAD:
Տարիներ շարունակ Բանկի հաճախորդն է հանդիսանում 102-րդ ռուսական ռազմական բազան: 2013թ. Բանկը վերջինիս նվիրեց EPSON պրոյեկտոր և մոնիտոր, ինչպես նաև ձեռք բերեց խոհանոցային կահույք Գյումրի քաղաքի ՌԴ ՊՆ թիվ 19 միջնակարգ դպրոցի համար:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը ակտիվորեն համագործակցում է ՀՀ-ում ՌԴ Դեսպանատան հետ` մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպման աջակցության նպատակով:
Բանկը չի մոռանում նաև իր նախկին աշխատակիցներին: Ամեն տարի Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ` Հայաստանի բանկային աշխատողների արհմիության հետ համատեղ Առէկսիմբանկը նյութական օգնություն է հատկացնում ֆինանսական ոլորտի վետերաններին:
Այսպիսով` իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը հետագայում ևս հոգ կտանի բնակչության սոցիալապես անապահով խավերի մասին` ակտիվ մասնակցություն ցուցաբերելով երկրի ու նրա քաղաքացիների կյանքում: