Հինգշաբթի, 6 Փետրվարի 2014 14:10
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը երկրորդ անգամ անցել է ISO 9001:2008 ստանդարտների հավաստագրում
ԱրմԻնֆո. AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերությունը կրկին անգամ հաստատել է, որ Առէկսիմբանկի Որակի կառավարման համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Հավաստագիրը գործում է մինչև 2016 թվականի դեկտեմբերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: ISO ստանդարտները` այս կամ այն ոլորտում որակի հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանը: ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանը:
Հիշեցնենք, որ 2010թ. Բանկն հաջողությամբ անցավ ISO 9001:2008 միջազգային ստանդարտների հավաստագրում, իսկ 2012թ. ստացավ «որակի նշանե տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում: