Հինգշաբթի, 20 Փետրվարի 2014 18:27
2013 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվներն ավելացել են ավելի քան 23 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանում գործող յոթ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2013 թվականին աճել են 23%, տարեվերջին կազմելով 47.2 մլրդ դրամ ($ 116.3 մլն): Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականի IV եռամսյակում հայկական ապահովագրողների ակտիվներն ավելացել են 2%:
Ակտիվների գծով երեք առաջնորդներն են «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը` 13.1 մլրդ դրամ (տարեկան աճը` 30%, եռամսյակի աճը` 20%), «Ռոսգոսստրախ Արմենիան»`11.7 մլրդ դրամ (տարեկան աճը`36,4 %, եռամսյակի աճը` 1%) և «ՌԵՍՈ» ընկերությունը` 7,6 մլրդ դրամ (տարեկան աճը` 38.6 %, IV եռամսյակի անկումը` 13 %): Ակտիվների նվազագույն ծավալ է արձանագրել «Գարանտ Ինշուրանսը"`2.1 մլրդ դրամ (տարեկան անկումը` 43% եռամսյակի անկումը` 20 %):
Ապահովագրական ընկերությունների ակտիվների կառուցվածքում ընթացիկ ակտիվները կազմել են 87 % կամ 41.1 մլրդ.դրամ, տարկան աճը`26%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`3%: Ընթացիկ ֆինանսական ներդրումները կազմել են 64.1 % կամ 30.2 մլրդ դրամ, տարվա աճը` 28 %: 2013 թվականի հաշվետու եռամսյակում ապահովագրողների ֆինանսական ներդրումներն աճել են 7.7%: Յոթ ապահովագրողների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները 2013 թվականին կազմել են 8,5 մլրդ դրամ կամ ընդհանուր ակտիվների 18 % - ը, տարեկան աճը` 23%, իսկ չորրորդ եռամսյակում անկումը կազմել է 18%: Դրամական միջոցներ և դրանց համարժեքների մասնաբաժինն ընդհանուր ակտիվներում 2014 թվականի հունվարի 1 – ին կազմել են 2.5 % կամ 1,2 մլրդ դրամ, տարեկան անկումը`23%, միայն չորրորդ եռամսյակում աճել են 42%:
Ըստ ԱրմԻնֆո-ի Ռենկինգի, Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը 2013 թվականին նվազել է 2%, կազմելով 2014 թվականի հունվարի 1-ին 14.4 մլրդ դրամ ($ 35.6 մլն), IV եռամսյակում կրճատվելով 1%:
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմել է 91.6 % կամ 13.2 մլրդ դրամ, իսկ կուտակված շահույթը` 2,7 % կամ 383,7 մլն դրամ, տարեկան անկումը` 85%, իսկ միայն չորրորդ եռամսյակում`54%: Կուտակված շահույթի մակարդակով առաջին տեղում է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը` 1.5 մլրդ դրամ է, երկրորդն `«Նաիրի Ինշուրանսը»` 893,5 մլն դրամ: Մնացած 5 ապահովագրական ընկերությունները 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կուտակել են վնասներ: Միևնույն ժամանակ, ամենամեծ կորուստն արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիան»`817,7 մլն դրամ: Նրան հաջորդում է «ՌԵՍՈ» ընկերությունը` 667,3 մլն դրամ: «Սիլ Ինշուրանս» - ի վնասը IV եռամսյակում կազմել է 200,6 մլն դրամ, «Գարանտ Ինշուրանսի» վնասը` 193.3 մլն դրամ, իսկ «ԻՆԳՈ Արմենիա»-ի վնասը` 142 մլն դրամ:
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների միագումար ընդհանուր պարտավորությունները 2013 թվականին աճել է 40%, 2014 թվականի հունվարի 1-ին կազմելով 32.7 մլրդ դրամ, IV եռամսյակում աճելով 3,3%: Ընթացիկ պարտավորությունների կառուցվածքում կրեդիտորական պարտավորությունները կազմլ են 11.4 % կամ 3.7 մլրդ դրամ, տարեկան անկումը` 38.2 %, եռամսյակի աճը`37 %: Ապահովագրական պահուստները 2013 թվականին կրճատվել են 2,3%, իսկ եռամսյակում`8%, 2014 թվականի հունվարի 1-ին կազմելով 16.9 մլրդ դրամ:
Նշենք, որ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 31.12.2013թ. դրությամբ կազմել է 405,64 դրամ/ դոլար: