Հինգշաբթի, 13 Փետրվարի 2014 16:26
ՌԵՍՈ-ն առաջարկում է Յունիբանկում ավտո-կասկոն ձևակերպել 0%-ով
ԱրմԻնֆո. «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը «Յունիբանկ» ՓԲԸ հետ համատեղ մեկնարկել է U-Casco 0% ծրագիրը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մարկետինգի և PR ծառայությունից: «Այսուհետ մեր հաճախորդները ԿԱՍԿՈ պայմանագրի համար կարող են վճարում կատարել 12 ամսում` հավասարաչափ մարումներով»,-ճշգրտել են մարկետինգի և PR ծառայությունում:
Աղբյուրի համաձայն U-Casco 0% վարկային ծրագիրը ունի ակնհայտ առավելություններ: Մասնավորապես, տարեկան տոկոսադրույքը կազմում է 0%, կանխավճար չի պահանջվում, վարկի տրամադրման և սպասարկման համար միջնորդավճարներ չեն գանձվում, հաճախորդից պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ`անձնագիր, սոց.քարտ և մեքենայի տեխ. Անձնագիր, վարկի ձևակերպումն իրականացվում է ապահովագրական ընկերությունում` առանց բանկ այցելելու, վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է 1 րոպեում, վարկը տրամադրվում է մինչև 1.000.000 ՀՀ դրամ գումարով, վարկը մարվում է ամենամսյա, հավասարաչափ մարումներով, վարկի վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց տույժերի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2013 թվականի 9 ամիսներին ՌԵՍՈ ապահովագրական ընկերության պրեմիաները կազմել են 5 մլրդ.դրամ, իսկ ապահովագրական հատուցումները` 2.4 մլրդ. դրամ: ԿԱՍԿՈ հատվածում ընկերությունը, 2013 թվականի 9 ամիսների արդյունքում, հավաքագրել է 151.2 մլն.դրամի ապահովագրական պրեմիաներ, տարեկան կտրվածքով գրանցելով 65% աճ:
Հիշեցնենք, որ «ՌԵՍՈ» ՓԲԸ հիմնադիրն է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը: Ընկերությունը հայաստանյան շուկա է դուրս եկել 2008 թվականին: