Ուրբաթ, 28 Փետրվարի 2014 16:49
2014 թվականի հունվարին Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտում ՎԶԵԲ ներդրումներին բաժին է ընկել շինարարության հատվածի միջազգային վարկավորման ընդհանուր ծավալի 55 տոկոսը
ԱրմԻնֆո: 2014 թվականի հունվարին Համաշխարհային բանկը Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտ է ուղղորդել 81.8 մլն դրամի (200.9 հազար դոլարի) վարկեր կամ հանրապետության շինարարության հատվածում 309.1 մլն դրամի (758.8 հազար դոլար) միջազգային վարկային բոլոր ներդրումների 26,5%-ը: Ընդ որում Հայաստանի շինարարության ճյուղում ՀԲ ներդրումների ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են 1,5%-ով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ՎԶԵԲ-ը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտ է ուղղորդել 169.7 մլն դրամի վարկեր (416.6 հազար դոլարի, շինարարությունում ներդրված միջոցների ընդհանուր ծավալի 2,4%) կամ այդ հատվածի միջազգային վարկավորման ընդհանուր ծավալի 55%-ը:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2014 թվականին Հայաստանի շինարարությունում կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 7.2 մլրդ դրամ (17.7 մլն դոլար), ինչը 0,4%-ով ցածր է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2014 թվականի հունվարին պետբյուջեի միջոցներից կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 790 մլն դրամ, (1.9 մլն դոլար, տարեկան 17,3% աճով) կամ երկրում կապիտալ շինարարության համար ծախսված միջոցների ընդհանուր ծավալի 10,9%-ը: Կազմակերպությունները կապիտալ շինարարությանն ուղղորդել են 3.7 մլրդ դրամ (շուրջ 9 մլն դոլար) տարեկան 6,7% անկմամբ, կամ շինարարությունում ներդրված միջոցների ընդհանուր ծավալի 51,3%-ը Հայաստանի բնակչությունն այդ ոլորտում ծախսել է 2.4 մլրդ դրամ (5.8 մլն դոլար) 12,5% տարեկան աճով, կամ շինարարությունում ներդրված միջոցների ընդհանուր ծավալի 32,7%-ը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2014 թվականի հունվարին շինարարության ոլորտին տրամադրել է 18.9 մլն դրամ կամ ընդհանուր ծավալի 0,3%-ը: Շինարարությանն առավել ծավալի միջոցներ են շարունակում ուղղորդել մշակող ընկերությունները, 2014 թվականի հունվարին 1.8 մլրդ դրամ (4.5 մլն դոլար, Հայաստանում շինարարության համար ծախսված միջոցների ընդհանուր ծավալի 25,6%-ը), տրանսպորտի ոլորտը` ավելի քան 484.9 մլն драмов (1.2 մլն դոլար, 6,7%), էլեկտրա- և գազամատակարարման ոլորտը` 622.4 մլն դրամ (1.5 մլն դոլար, շուրջ 8,6%), լեռնահանքային ճյուղի ոլորտը` 1.6 մլրդ, կրթության ոլորտը` 303.6 մլն դրամ (745 հազար դոլար): Ֆինանսական հատվածը շինարարության ոլորտ է ուղղորդել 62.4 մլն դրամի վարկեր (153 հազար դոլար, 0,9%): Վերամշակող արդյունաբերությունը կապիտալ շինարարության համար ծախսել է 96.5 մլն (Հայաստանում շինարարության վրա ծախսված միջոցների ընդհանուր ծավալի 1,3%), ջրամատակարարման ոլորտը` 388 մլն դրամ (5,4%), տեղեկատվության և կապի ոլորտը` 626.2 մլն դրամ (8,7%), մեծածախ և մանրածախ առևտուրը` 580 մլն դրամ (8%), մշակույթի ոլորտը` 30.5 մլն դրամ (0,4%), գյուղատնետսությանը` շուրջ 35.1 մլն (0,5%), առողջապահության ոլորտը`
80.2 մլն (1,1%):
Դոլարի նկատմամբ դրամի միջին շուկայական փոխարժեքը 2014 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 408,11 դրամ/1դոլար, իսկ հունվարի միջինը` 407,35 դրամ/1դոլար: