Երեթշաբթի, 25 Փետրվարի 2014 17:34
ՌԵՍՈ-ն պարզեցնում է ապահովագրական հատուցումների իրականացման կարգը, իսկ գործընթացիկ կարելի է հետևել նաև առանց տանից դուրս գալու
ԱրմԻնֆո. ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը պարզեցնում է ԱՊՊԱ շրջանակներում ապահովագրական հատուցումների իրականացման կարգը, միաժամանակ կրճատելով նաև համապատասխան գրավոր ծանուցումների ստացման ժամկետները: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել ընկերության մարկետինգի և PR ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս օնլայն տարբերակով հետևել ԱՊՊԱ-ի շրջանակներում հատուցման ընթացքին և ստանալ համապատասխան ծանուցումները` առանց տանից դուրս գալու կամ առանց որևիցե զանգ կատարելու: Դրա համար ապահովադիրին անհրաժեշտ է ընդամենը մուտք գործել www.reso.am կայք և այնտեղ սեղմելով «ՀԵՏԵՎԻՐ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ» կոճակը, մուտքագրել անհատական ծածկագիրը (տրվում է անմիջապես վթարի վայրում) և ստանալ հատուցման ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը:
«Մեր նոր նախաձեռնությունն էապես կրճատում է ապահովագրական հատուցումների իրականացման ժամկետները և զգալիորեն պակասեցնում թղթաբանությունը: Ապահովադիրը գործնականում հնարավորություն է ստանում տնտեսել փոստային ծանուցումը ստանալու ժամկետը»,-ճշգրտել են ընկերությունում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ՌԵՍՈ ապահովագրական ընկերության պրեմիաները 2013 թվականի արդյունքներով կազմել են 5.8 մլրդ.դրամ (3 տեղը շուկայում), տարեկան կտրվածքով աճելով 14%: Հաշվետու տարում ընկերության ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 3.2 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ: Ընկերության ակտիվները 2014-ի հունվարի 1-ին կազմել են 7.6 մլրդ.դրամ, մեկ տարում աճելով 40%:
Հիշեցնենք, որ ՌԵՍՈ պահովագրական ընկերության հիմնաիր է ռուսաստանյան «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական ընկերությունը: ՌԵՍՈ-ն հայաստանյան շուկա է դուրս եկել 2008 թվականի նոյեմբերին և հանդիսանում է ապաահովագրական շուկայի առաջատարներից մեկը: