Չորեքշաբթի, 12 Մարտի 2014 14:48
2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել VISA միջազգային համակարգի հետ:
ԱրմԻնֆո. 2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել VISA միջազգային համակարգի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: «Համագործակցության տարիներից ի վեր` սկսած 2002թ-ից Առէկսիմբանկը թողարկել է մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ:Միայն 2013թ. ընթացքում թողարկված VISA քարտերի քանակը կազմել է 12000, Բանկի քարտերով այլ բանկերի առևտրային կետերում իրականացված շրջանառության աճը 2012թ. համեմատ կազմել է 25%, իսկ Բանկի առևտրային կետերում` 23%: Ակտիվորեն է զարգանում նաև վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.12.2013թ. դրությամբ գործում է 78 բանկոմատ, 39 կանխիկացման կետ, 249 առևտրային տերմինալ, ինչպես նաև 26 վիրտուալ տերմինալ:»
Աղբյուրի համաձայն, այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը քարտային բիզնեսում: Բանկի հաճախորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաներից և ծառայություններից, այդ թվում` «e-bank» համակարգի միջոցով բանկային և քարտային հաշիվների հեռակա հասանելություն (հաճախորդների հեռակա սպասարկման համակարգ), բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունում, «Տելեքարդ» ծառայության տրամադրում, որը հնարավորություն է տալիս SMS-հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն քարտով իրականացված գործարքների, քարտային հաշվի մնացորդների, վերջին հինգ գործարքների, քարտի կարգավիճակի փոփոխության, օրական սահմանաչափի հաստատման կամ փոփոխության վերաբերյալ, «քարտից քարտ» փոխանցումներ, որոնք հնարավորություն են տալիս օրվա ցանկացած պահի կատարել արագ դրամական փոխանցումներ Հայաստանի և Ռուսաստանի միջև` ԳՊԲ (ԲԲԸ) և Առէկսիմբանկի բանկոմատների միջոցով, դրամական փոխանցումների վճարում` քարտային հաշվին փոխանցելու միջոցով, «ինտերնետ-էքվայրինգ» ծառայությունը, որը Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` ցանկացած օնլայն-խանութում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`«Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, միջազգային քարտերի (հիմնականում` Visa) բանկոմատների և սեփական Pos-թերմինալների, ինչպես նաև կենսաթոշակայիին քարտերի թվով Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների տասնյակում:
Հիշեցնենք, որ Առէկսիմբանկը հանդիսանում է միջազգային VISA, MasterCard և ARCA լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկը թողարկում է VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև ARCA համակարգի երկու պրոդուկտ`Сlassic և ARCA-կենսաթոշակային քարտեր: