Երկուշաբթի, 31 Մարտի 2014 13:38

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2014 թվականի մարտին կազմել է 0.7%, իսկ տարական արժեվորումը կազմել է 0.1%


ԱրմԻնֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2014 թվականի հունվար-մարտին կազմել է 2.2%, միայն մարտին` 0.7% (տարեկան արժեվորումը` 0.1%): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.26 դրամ/դոլար, 2013-ի մարտի 414.7 դրամ/դոլարի համեմատ:

Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. Մարտին արձանագրվել է 0.4% գնաճ (տարեկան գնաճը` 3.8%), իսկ հունվար –մարտին գնաճը կազմել է 1.2%: Համեմատության համար նշենք, որ 2013-ի մարտին գնաճը կազմել էր 1.8%, իսկ դրամի արժեզրկումը` 1.8%: 2013-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 2.9%, իսկ դրամի արժեզրկումը` 2.2%: 2013-ի մարտին 2012-ի մարտի համեմատ գնաճը կազմել է 3.4%, իսկ դրամի արժեզրկումը` 1.5%: Միայն 2012-ի մարտին սպառողական գների 0.1% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.1 % արժեզրկմումով, իսկ 2011-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 5.2%, իսկ արժեզրկումը` 2.2% (միայն 2011-ի մարտին գնաճը կազմել է 0.8%. իսկ դրամի արժեզրկումը` 0.9%):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեվորումը կազմել է 0.1%, գնաճը 2013 թվականին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին` 1.1%): 2012 թվականին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին` 0.3%: Գնաճը 2012 թվականին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2.1%):