Երեթշաբթի, 15 Ապրիլի 2014 18:21
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար:
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար: Ակցիայի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին Բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մինչև 40 000 ՀՀ դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40 001 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով:
Հիշեցնենք, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, միջազգային քարտերի քանակով, բանկոմատների և սեփական POS- թերմինալների քանակով, ինչպես նաև կենսաթոշակային քարտերի քանակով Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում (գերակշռում է VISA-ն): Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը հանդիսանում է միջազգային վճարային VISA, MasterCard և ազգային ArCa համակարգերի անդամը: Բանկը թողարկում է VISA Electron, Visa Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև երկու տեսակի ARCA քարտեր` ARCA Classic և կենսաթոշակային: 2014 թվականի փետրվարին Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը և Visa ընկերությունը հայտարարեցին Հայաստանում անկոնտակտ Visa payWave քարտերով վճարների ընդուման մեկնարկի մասին, դառնալով հայկական առաջին բանկը, որը ներդրեց անկոնտակտ վճարների ընդունման համակարգը Հայաստանում:
Նշենք, որ 2007 թվականի նոյեմբերին «Գազպրոմբանկ» ԲԲԸ ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետեմսերի 80%-ը, որը հիմնվել էր 1998 թվականին, այնուհետև, 2008 թվականի հուլիսին իր մասնաբաժինը դարձրեց 94.15 %, իսկ 2008 թվականի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, դառնալով «Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» 100% բաժնետոմսերի սեփականատերը: