Հինգշաբթի, 17 Ապրիլի 2014 17:31
ՍԻԼ Ինշուրանս. ԿԱՍԿՈ-ն պետք է դառնա ավելի զանգվածային պրոդուկտ
ԱրմԻնֆո. Ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը (ԿԱՍԿՈ) պետք է դառնա ավելի զանգվածային պրոդուկտ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Հայկ Բաղրամյանը: Նա հավելել է, որ երկրում ԱՊՊԱ ներդրումը, հակառակ բոլոր սպասելիքներին, չբերեց ավտոմեքենաների կամավոր ապահովագրության հատվածի աճին: Այնուամենայնիվ, նա նշել է, որ այդ հատվածն ունի մեծ ներուժ: Ըստ Բաղրամյանի, այսօր ավտո-կասկո պայմանագրեր ունեն Հայաստանի ավտովարորդների միայն 5%-ը, բայց մոտ 60%-ը կարող է իրեն թույլ տալ օգտվելու այդ ապահովագրությունից:
Մեկնաբանելով ավտո-կասկո հատվածում ապահովագրական պրեմիաների ծավալների անկումը, ապահովագրողն ընդգծել է, որ հետագա տարիներին էապես կավելանա այդ պրոդուկտի վնասաբերությունը: Նա մի շարք գործոններ է նշել, որոնք կարող են կարգավորել հատուցումները: «Առաջին հերթին անհրաժեշտ է խստացնել ապահովագրական հատուցումների իրականացման կանոնները, ավելի ակտիվորեն պայքարել խաբեբայությունների դեմ: Վնասաբերության վրա էապես կազդի նաև անցյալ տարվանից ներդրված` «բոնուս-մալուս» համակարգը»,-ճշգրտել է Բաղրամյանը: Նա վստահություն է հայտնել, վաղ թե ուշ ավտո-կասկոն զանգվածային կդառնա ավտոսիրողների շրջանում:
Ընկերությնա տնօրենը տեղեկացրել է, որ վերջին տարում ավտո-կասկո ապահովագրությ ապոլիսի արժեքը միջին հաշվով թանկացել է 20%, «որոնք արդեն ընթացիկ շուկայական պայմաններին համարժեք սակագներ են»:
Ըստ Արմինֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերույթունների վարկանիշի, 2013 թվականի արդյունքներով Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները ավտո-կասկո հատվցածում հավաքագրել են 2.1 մլրդ դրամի պրեմիաներ (տարվա աճը` 9%), որտեղ «ՍԻԼ Ինշուրանսի» մասնաբաժինը կազմել է 15% կամ 322 մլն դրամ, տարեկան կտրվածքով աճելով 47.2%: Իսկ ապահովագրական հատուցումներն այս ապահովագրատեսակով 2013-ին կազմել են 1.4 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 7,6%: