Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 12:17
Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր:
ԱրմԻնֆո. Տուրիստական սեզոնին ընդառաջ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է զեղչեր և անվճար պլաստիկ քարտեր: Ակցիայի շրջանակներում ճանապարհորդական ապահովագրության փաթեթ գնող հաճախորդներին Բանկը տրամադրում է 1 տարի ժամկետով MasterCard Gold և VISA Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ` առանց սպասարկման վճարի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, ինչպես նաև 50 % զեղչ Բանկի գլխամասային գրասենյակում և «Նալբանդյան» մասնաճյուղում գտնվող 75x310x435 և 175x310x435 չափի պահատեղերի վարձակալության համար: Տվյալ ակցիան գործում է մինչև ս. թ. հոկտեմբերի 15-ը:
Աղբյուրը նշում է, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, միջազգային քարտերի, բանկոմատների և POS-տերմինալների, ինչպես նաև կենսաթոշակային քարտերի քանակով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների տասնյակում: Ներկայումս բանկն ունի 101 հազար միջազգային Visa քարտ: 2013-ին բանկը թողարկել է 13 հազ.Visa քարտ, դրանց թիվը հասցնելով 22 հազարի: Բանկի քարտերով այլ բանկերի առևտրի կետերով իրականացվող շրջանառությունը 2013 թվականին 2012-ի համեմատ աճել է 25%, իսկ առտևրի սեփական կետերով`23%: 2014-ի հունվարի 1-ին բանկն ունեցել է 78 բանկոմատ, 39 կանխիկացման կետ, 249 առևտրի տերմինալ և 26 վիրտուալ տերմինալ:
Նշենք, որ 2007 թվականին «Գազպրոմբանկը» գնեց հայկական Առէկսիմբանկի 80% բաժնետոմսերը, որը Հայաստանում գործում էր 1998 թվականից: 2008 թվականի հուլիսին այդ մասնաբաժինը հասավ 94.15%-ի, իսկ 2008-ի սեպտեմբերին Գազպրոմբանկը Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85% բաժնետոմսերը, դառնալով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ միանձնյա սեփականատերը: