Չորեքշաբթի, 16 Ապրիլի 2014 16:10
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2014 թ. մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար
ԱրմԻնֆո: ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2014 թվականին մտադիր է ՓՄՁ վարկային պորտֆելը հասցնել մինչև 31 մլն ԱՄՆ դոլար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում:
ՙ2013 թվականին Առէկսիմբանկն էապես ավելացրել է ՓՄՁ վարկավորման ծավալները, և 2013 թվականի արդյունքներով այն կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 10%-ը կամ 21 մլն ԱՄՆ դոլար՚, - հայտնել է ՓՄՁ վարկավորման բաժնի պետ` Մարտին Թորոսյանը: «2013թ. տարեվերջի դրությամբ վարկավորվել է թվով 140 փոքր ու միջին ձեռնարկություն: Ներկայումս մենք տրամադրում ենք վարկեր տնտեսության բոլոր ոլորտներում` ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով, մինչև 7 տարի մարման ժամկետով և տարեկան 11-13% տոկոսադրույքով: Մինչև 2014թ. տարեվերջ ՓՄՁ զարգացմանը կուղղվի ևս 10 մլն ԱՄՆ դոլար՚:
Փոքր ու միջին բիզնեսի վարկավորումը Բանկը համարում է իր կարևոր ռազմավարական ուղղություններից մեկը, որն ամրագրված է նաև 2014-2016թթ. Հեռանկարային զարգացման ծրագրով: ՓՄՁ վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվում է նաև Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում: