Ուրբաթ, 18 Ապրիլի 2014 17:45
ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ բիզնեսի ցուցանիշներով մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների եռյակի մեջ
ԱրմԻնֆո: 2013 թվականի արդյունքների համաձայն, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ բիզնեսի ցուցանիշներով մտնում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների եռյակի մեջ: Ինչպես ապրիլի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը, անցած տարվա ընթացքում ֆիզիկական անձանց ավանդների ներգրավման վարկանիշում Բանկը 4-րդ հորիզոնականից տեղափոխվել է 2-րդ, ինչն էլ հանգեցրել է շուկայում մասնբաժնի ավելացման` 9.6%-ից 10.9 %: Ֆիզիկական անձանց միջոցների հարաբերական աճը 2013 թվականին կազմել է 39.9%, իսկ բացարձակ աճը` 29.0 մլրդ ՀՀ դրամ` հասնելով 101.6 մլրդ դրամի:
Ֆիզիկական անձանց տրամադրած վարկերի ծավալն ավելացել է 35.5% (23.1 մլրդ ՀՀ դրամով), ինչը 2013թ. արդյունքներով կազմել է 88.1 մլրդ ՀՀ դրամ: Այդպիսով` ՎՏԲ-Հայաստան Բանկը գրավել է շուկայի զգալի մասը` 14.8% և ապահովել 2-րդ հորիզոնականը:
ՙԲանկի աշխատանքը մանրածախ բիզնեսի ոլորտում 2013 թվականին ուղղված էր ոչ միայն ավանդային և վարկային պորտֆելի ավելացմանը և մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև, նախևառաջ, մանրածախ ծառայությունների շարքի բարելավմանը, իրացման այլընտրանքային տարբերակների զարգացմանը, որոնք թույլ են տալիս, թեթևացնել և կրճատել հաճախորդի սպասարկման ընթացակարգը: 2013 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց իր ագրեսիվ գործունեությունը մանրածախ բիզնեսի տարբեր բնագավառներում և բարելավեց իր առաջատար դիրքերը ՀՀ բնակչությանը տրամադրվող մանրածախ ծառայությունների շուկայում՚,- նշել է ուսևը:
Նրա խոսքով, 2013թ. Բանկը լրացրեց իր ծառայությունների և պրոդուկտների շարքը. մշակվեցին և ներդրվեցին հեռակառավարվող բանկային ծառայությունների նոր տեսակներ` Հայաստանում Ինտերնետ-բանկինգ ամենաֆունկցիոնալ առցանց համակարգը, ստեղծվեցին հաճախորդների ինքնասպասարկման հատածներ մասնաճյուղային ցանցում վճարային տերմինալների տեղադրման միջոցով, ինչը թույլ տվեց կատարել ոչ միայն վարկի մարում ու բանկային/քարտային հաշիվների համալրում, այլ նաև 200 տեսակի ծառայությունների վճարում, առանց հերթ կանգնելու: Բանկը սկսել է տրամարել նաև ՀՀ շուկայում աննախադեպ ծառայություն` քարտից քարտ միջազգային փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր բանկոմատների միջոցով, իրականացվել է MasterCard միջազգային քարտերի թողարկում և սպասարկում, թողարկվել են VISA Instant issue ակնթարթային տրամադրման քարտեր: 2013թ. օպտիմալացվել է բանկային/քարտային հաշիվների, ավանդների բացման ընթքացակարգը ID քարտ ունեցող հաճախորդների համար: Կատարվել է էական աշխատանք հաճախորդների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ: VISA միջազգային վճարային համակարգի հետ միասին անցկացվել են 2 մարքետինգային արշավներ քարտերով անկանխիկ վճարումների խթանման նպատակով` ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ և ՙՕլիմպիական արշավ Սոչի 2014՚:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: