Երկուշաբթի, 5 Մայիսի 2014 15:17
Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի համախառն վարկային ներդրումները 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 1.811 տրլն. դրամ, եռամսյակում աճելով 2%, իսկ տարվա աճը` 10.8%: Առանց երկարաձգված ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,684 տրլն. դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, Հայաստանում բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) ՀՀ դրամով տրամադրված վարկերը կազմել են 38% կամ 636 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրամադրված վարկերը` 62 % կամ 1,048 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը եռամսյակում աճել է 1.3%, տարեկան կտրվածքով` 14,2 %: Արտարժույթով վարկերը հաշվետու եռամսյակում աճել են 1.7%, իսկ տարվա աճը` 4,2 %:
Բանկային վարկերի կառուցվածքում 2014-ի ապրիլի 1 – ին երկարաժմկետ վարկերի ծավալը կազմել է 5,6 % կամ 101 մլրդ.դրամ, եռամսյակում աճելով 4,7 %, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ: Երկարաձգված վարկերիմասնաբաժինը բանկերի համախառն վարկային պորտֆելում համար եռամսյակում աճել է 0.2 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`2.7 տոկոսային կետով:
Ժամկետանց վարկերի ծավալը ապրիլի 1 – ին կազմել է 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, առաջին եռամսյակում աճելով 21,7 %, իսկ տարեկան աճը` մոտ 2 անգամ: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը վարկային համածառն պորտֆելում եռամսյակում աճել է 0,2 տոկոսային կետով , իսկ տարեկան կտրվածքով աճել է 0.6 տոկոսային կետով:
Երկարաձգված վարկերի ծավալների աճի հիմնական դինամիկան ապահովել են կարճաժամկետ և երկարաժամկետ վարկերը, իսկ ժամկետանց վարկերի համար` հիմնականում կարճաժամկետ վարկերը:
Երկարաժամկետ վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 58.1 % կամ 58.7 մլրդ դրամ, իսկ երկարաժամկետ վարկերը`41.9 % կամ 42.3 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 90.4 % կամ 23.4 մլրդ.դրամ:
Ըստ աղբյուրի, Հայաստանում ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 1.7 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով`նվազել է 0.4 տոկոսային կետով, մինչև մոտ 16,72 %: (Դոլարի միջին փոխարժեքը 31.03.14թ.դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):