Երեթշաբթի, 6 Մայիսի 2014 15:54
2014 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի ապահովագրական ընկերությունները եզրափակել են 1.2 մլրդ.դրամ զուտ շահույթով
ԱրմԻնֆո. 2014 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի ապահովագրական ընկերությունները եզրափակել են 1.2 մլրդ.դրամ զուտ շահույթով: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան կտրվածքով զուտ շահույթը աճել է 3.6 անգամ, իսկ նախանցյալ տարվա համեմատ` գրեթե 4 անգամ (2012-ի առաջին եռամսյակում ապահովագրական ընկերությունների վնասը կազմել է 650 մլն դրամ):
Ամենաբարձր շահույթն առաջին եռամսյակում արձանագրել է «Գարանտ Ինշուրանսը»` 324,5 մլն դրամ: Այնուհետև հաջորդոմ են` «Ռոսգոսստրախ Արմենիան»`286,3 մլն դրամ, ՌԵՍՈ-ն`241.5 մլն դրամ, «Նաիրի Ինշուրանսը»`190 մլն դրամ, «Արմենիա Ինշուրանսը»` 113.9 մլն դրամ և վերջին տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 107.4 մլն դրամ: Հաշվետու եռամսյակը վնասով է եզրափակել ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը, որը կազմել է 38.5 մլն դրամ:
Հարկ է նշել, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2014 թվականի առաջին եռամսյակում հավաքագրել են 10.1 մլրդ.դրամի ապահովագրական պրեմիաներ, իսկ իրականացված հատուցումները կազմել են 5 մլրդ դրամ: Ընդ որում, ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 10%, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալն աճել է մոտ 2 անգամ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում էր 7 ընկերություն, որոնք ապահովագրական գործունեություն են իրականացնում 16 ապահովագրական դասերով:
Նշենք, որ ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.2014 թվականի դրությամբ կազմել է 413,31 դրամ/դոլար: