Չորեքշաբթի, 7 Մայիսի 2014 17:12

Հիփոթեքի ծավալը Հայաստանում մեկ տարում աճել է 11.5%, մինչև 165.1 մլրդ.դրամ


ԱրմԻնֆո. Հայաստանում 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ ֆինանսական կազմակերպությունները տրամադրել են 165.1 մլրդ.դրամի հիփոթեքային վարկեր: Հիպոթեկային վարկավորումը երկրում տարեկան կտրվածքով
աճել է 11.5%, իսկ միայն առաջին եռամսյակում`1.2 %: ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, բանկերի և վարկային կազմակերպությունների վարկային ընդհանուր պորտֆելում հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 8,3 %, տարեսկզբի համեմատ մնալով անփոփոխ:

Աղբյուրի համաձայն ֆինանսական կազմակերպությունների հիփոթեքային պորտֆելի տարեկան աճը հիմնականում պայմանավորված է եղել բանկային հիփոթեքի աճով, որի մասնաբաժինը հիփոթեքային ընդհանուր պորտֆելում կազմել է 87.9 % կամ 145.1 մլրդ դրամ (տարվա աճը`11.3%, իսկ առաջին եռամսյակում`1.4 %): Վարկային կազմակերպոթյունների մասնաբաժինը հիփոթեքի ընդհանուր պորտֆելում կազմել է 12.1% - ով կամ 20 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 12.9 %, եռամսյակում մնալով անփոփոխ:

Բանկային հիփոթեքային վարկերի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մասնաբաժինը տարեկան կտրվածքով կրճատվել է 13,8%, եռամսյակի աճը կազմել է 2,2% կամ 114.7 մլրդ դրամ: Վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.5 մլրդ դրամ, տարվա աճը` 0.9 %, իսկ եռամսյակի անկումը կազմել է 1.7%:

Վարկային կազմակերպությունների հիփոթեքի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերի մազնաբաժինը կազմել է 9.9 մլրդ դրամ, տարվա աճը` 5.5%, իսկ եռամսյակի անկումը` 0.1 %: Վերանորոգման նպատակով տրամադրված վարկերն աճել են մեկ տարվա ընթացքում 20.1 %, իսկ եռամսյակային անկումը կազմել է 0.1%, մինչև 9.7 մլրդ դրամ: (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.2014թ.դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):