Հինգշաբթի, 8 Մայիսի 2014 18:24
ACBA-Credit Agricole Bank-ի մասնաճյուղերն այսուհետ կլինեն «թափանցիկ»
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը շարունակում է այսպես կոչված «թափանցիկ» մասնաճյուղերի բացումը հանրապետության տարածքում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի նորանշանակ ղեկավար Հակոբ Անդրեասյանը: Նա նշել է, որ այդպիսի անվանումներ մասնաճյողերն ստացել են ապեկապատ գրասենյակների համար: Մասնաճյուղերի թափանցիկությունը, հավելել է նա, ենթադրում է նաև բանկի ղեկավարության և ապագա հաճախորդների միջև ուղղակի-սովորական և «թափանցիկ» փոխհարաբերություններ: Դեպի ժողովուրդն այսուհետ ուղղված կլինեն նաև ACBA-Credit Agricole Bank-ի մասնաճյուղերի տնօրենները: «Շարքային աշխատակիցների հետ միասին այժմ հաճախորդներին կսպասարկեն նաև իրենք`տնօրենները, եթե գոյանան մեծ հերթեր»,-ճշգրտել է Հ.Անդրեասյանը:
Բանկի նոր ղեկավարը «թափանցիկ» մասնաճյուղերի նախաձեռնոթյունը Հայաստանի համար անվանել է նորամուծություն, տեղեկացնելով, որ առաջիկայում Երևանում նախատեսվում է նման ևս 3 մասնաճյուղերի բացում: Այս տարի Բանկը ևս 3 մասնաճյուղ է նախատեսում բացել նաև մարզերում, որից երկուսը` Գյումրիում: Այսպիսով, բանկի մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 54-ի, նշել է նա:
Անդրեասյանը հիշեցրել է, որ բանկի առաջին «թափանցիկ» մասնաճյուղը բացվել է 2 օր առաջ, մետրոյի «Երիտասարդական» կայանի հարևանությամբ: Բանկի նոր մասնաճյուղերի շարքում կլինեն նաև մինի-մասնաճյուղեր, որոնց ապագա հաճախորդները կարող են դիմել մեծածախ պրոդուկտներից օգտվելու նպատակով: «Մենք որդեգրել են նոր մոտեցումներ: Իսկ դա կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր համայնքում ունենանք մեկ խոշոր մասնաճյուղ, ինչպես նաև քաղաքացիներին առավելագույն չափով մատչելի մի քանի մինի-մասնաճյուղ»:
Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006-ից բանկի մեծամասնական բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A.բանկը` 15.56%, որի հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12.44%: Բացի այդ, բանկի կապիտալում իրենց մասնակցությունն ունեն Գյուղական փոխօգնության 10 մարզային միություններ: Իր հիմնական ֆինանսական ցուցանիշներով բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում: