Հինգշաբթի, 8 Մայիսի 2014 18:47
Հայաստանի խոշորագույն վարկառուներն ունեն վարկերի սպասարկման հետ կապված դժվարություններ
ԱրմԻնֆո. Հայաստանի խոշորագույն վարկառուներն իրենց վարկերի սպասարկման առումով ունեն դժվարություններ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ACBA-Credit Agricole Bank-ի բանկի նորանշանակ ղեկավար Հակոբ Անդրեասյանը:
Նա ճշգրտել է, որ որոշ խոշոր վարկառուներ վարկեր են ունեցել միանգամից մի քանի բանկերում. «բայց վաճառքների ծավալների կրճատման հետևանքով նրանք սկսել են ունենալ դժվարություններ, սակայն, այդ դժվարությանններն այնքան լուրջ չեն, որպեսզի էապես վնասեն բանկի գործունեությանը»: Բոլոր խոշոր վարկերը, նշել է նա, ապահովված են ոսկով. «բայց խնդիրը նույնիսկ դրա մեջ չէ: Մենք մեր առջև խնդիր ենք դրել մեր յուրաքանչյուր վարկառուի համար գտնել օպտիմալ լուծում, տալով նրանց իրենց գործունեությունը շարունալելու հնարավորություն »:
Խոշոր գործարարների պրոբլեմը բանկիրն առաջին հերթին կապում է համաշխարհային ճգնաժամի` Հայաստանի համար ուշացած հետևանքների հետ: