Երեթշաբթի, 20 Մայիսի 2014 15:46
EBRD բարձր է գնահատում Արմսվիսբանկի աշխատակիցների գերազանց ակադեմիական առաջադիմությունները առևտրի ֆինանսավորման ոլորտում
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) Առևտրի Միջազգայի Պալատի (ICC) հանատեղ, Արմսվիսբանկին շնորհել է «Առևտրի ֆինանսավորման ծրագրում ակադեմիական գերազանց առաջադիմություն» սերթիֆիկատը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Արմսվիսբանկի մամուլի ծառայությունից, սերթիֆիկատը հանձնվել է EBRD տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 14-16-ը Վարշավայում:
Աղբյուրի համաձայն, սերթիֆիկատը հանձնվել է Արմսվիսբանկի աշխատակիցների գերազանց առաջադիմության համար, որոնք մասնակցել են 2013 թվականի առևտրի ֆինանսավորման էլեկտրոնային ուսումնական ծրագրին (Trade Finance e-learning-2013)
Աղբյուրի համաձայն, Բանկի աշխատակիցներից թվով 5 հոգի ընդգրկվել են 2013թ. EBRD Trade Finance մրցանակաբաշխության լավագույն 25 մասնակիցների շարքում: Ընդ որում, Բանկի աշխատակիցներից՝ մեկը, որպես գերազանց առաջադիմությամբ ուսանող, հրավիրվել է մասնակցելու 2013 թվականի փետրվարի 10-11-ը Մոսկվայում «Առևտրի և արտահանման ֆինանսավորումը. ՌԴ և Եվրասիա» կոնֆերանսի շրջանակներում կայացած մրցանակաբաշխությանը, որտեղ և ընձեռվել է իտալական Բանկերից մեկում մեկ շաբաթ ժամկետով վերապատրաստման դասընթացի մասնակցության հնարավորություն: Նշենք նաև, որ Բանկի աշխատակիցներից երկրորդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել վերապատրաստման դասընթացի Վիենայում:
Հավելենք նաև, որ 2010թ. ի վեր Բանկը համագործակցում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում (TFP) և համարվում է ՀՀ բանկային համակարգում ՎԶԵԲ-ի հետ համագործակցող ամենաակտիվ Բանկերից մեկը:
Նշենք, որ Արմսվիսբանկը հինվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, Franck Muller Watchland ժամացույցների հանրահայտ գործարանի հիմնադիրը, համասեփականատերն ու գործադիր տնօրեն Վարդան Սիրմեքեսի կողմից: Բանկի բաժնետերերն են` Վարդան Սիրմաքեսը` 80% (Շվեյցարիա) և Belegingsmachepij Jongo" LLC` 20 %: