Չորեքշաբթի, 14 Մայիսի 2014 09:48
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» իր VISA քարտապաններին տրամադրում է «cash-back» ծառայություն:
ԱրմԻնֆո. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» սկսել է տրամադրել «cash-back» ծառայություն VISA համակարգի քարտապաններին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
առևտրային կետերում տեղադրված Բանկի POS-տերմինալների միջոցով անկանխիկ գործարքներ իրականացնելիս Առէկսիմբանկի բոլոր VISA քարտապաններին տրամադրվում է 1% «cash-back»:
Հիշեցնենք, որ նախկինում տվյալ ծառայությունը հասանելի էր միայն MasterCard քարտապաններին:
Ըստ Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ ՓԲԸ տվյալների, ներկայումս բանկի կողմից թողարկվել է մոտ 102.7 հազար միջազգային Visa քարտ: 2013 թվականին բանկը թողարկել է 12 հազար Visa քարտե: Բանկի քարտերով շրջանառությունը մյուս բանկերի առևտրի կետերում 2012-ի համեմատ կազմել է 25%, իսկ բանկի առևտրի կետերում աճը կազմել է 23%. 2014-ի հունվարի 1 –ի դրությամբ բանկն ունեցել է 78 բանկոմատ, կանխիկացման 39 կետ, առևտրի 249 թերմինալ և վիրտուալ 26 թերմինալ:
Նշենք, որ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն 2007-ի նոյեմբերին ձեռք բերեց Հայաստանի Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, իսկ 2008-ի հուլիսին իր մասնաբաժինը հասցրեց 94.15 %-ի: Այնուհետև, 2008-ի սեպտեմբերին Ռայֆայզենբանկից գնեց մնացած 5.85%-ը, իր մասնաբաժինը հասցնելով 100%-ի: