Ուրբաթ, 23 Մայիսի 2014 11:48
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն միացել է «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգին
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու նպատակով ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգի հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, տվյալ համակարգը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ իրականացնել Հայաստանի տարածքում:
Աղբյուրի համաձայն, տվյալ համակարգով դրամական փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորել է իր կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և իր հաճախորդներին առաջարկում է տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն հնարավորություն: Նոր ներդրված «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգը թույլ է տալիս դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նշենք նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ միանձնյա սեփակատերն է լիբանանյան Credit Bank S.A.L բանկւ, որը 2013-ի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև MONEYGRAM, ANELIK, INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերով: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: