Հինգշաբթի, 29 Մայիսի 2014 14:30
«Բանկային գործ և ապահովագրություն» պահանջված մասնագիտությունն արդեն կդասավանդվի Հայաստանի Ֆրանսիական համալսարանում
ԱրմԻնֆո. «Բանկային գործ և ապահովագրություն» պահանջված մասնագիտությունն արդեն կդասավանդվի Հայաստանի Ֆրանսիական համալսարանում: Համալսարանի «Ֆինանսներ» ֆակուլտետում «Բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտության գծով բակալավրատի ստեղծման կապակցությամբ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցել են` Հայաստանի բանկերի միության նախագահ (ՀԲՄ) Սամվել Ճզմաչյանը, ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» հիմնադրամի ղեկավար Ժան-Ժակ ՄոնտուանJean- Jacques Montua:
«Այս մասնագիտությունը Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ներդրվել է Jean Moulin Lyon 3 (Ֆրանսիա) համալսարանի հետ համատեղ: Շրջանավարտներին տրվում են բակալավրի հայկական նմուշի պետական դիպլոմներ և ֆրանսիական լիցենզիա: Առաջին հոսքի առավելագույն բեռնվածությունն այս մասնագիտության գծով կազմում է 60 հոգի, հաշվի առնելով ներկայիս պահանջարկը ֆինանսական հաստատությունների կողմից», - ասել է Ժան – Ժակ Մոնտուան, հավելելով, որ ընդհանուր հաշվով, UFAR 1300 շրջանավարտների 80 %-ն արդեն տեղավորվել է աշխատանքի: Ընդ որում, 30%-ը տեղավորվել է Հայաստանի բանկային և ապահովագրական ոլորտներում:
«Այս մասնագիտության ներդրման հիմնական նպատակը ֆինանսական ոլորտը բարձրական մասնագետներով ապահովելն է», - իր հերթին նշել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը: «Մեր բազմամյա համագործակցությունը UFAR հետ կառուցվել է տաբբեր մակարդակներով: Մեր բանկում եղել են և կան UFAR շրջանավարտներ, որոնց ունեցած գիտելիքներից մենք գոհ էինք և ապագայում էկ ցանկանում ենք ունենալ բանկային գործում մասնագիտացող մասնագետների », - ասել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, տեղեկացնելով, որ իր կողմից ղեկավարվող Բանկը հանդիսանում է այս մասնագիտության գծով բակալավրիատի բացառիկ գործընկերը:
Մամուլի ասուլիսի ավարտին ՀՀ ԿԲ և UFAR միջև ստորագրվել է նշված մասնագիտության բացման պայմանագիր, իսկ և UFAR և ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը պայմանավորվել են համագործակցել: