Ուրբաթ, 13 Հունիսի 2014 20:48
Հայաստանի ապահովագրողները մեկ տարում 4.1% կրճատել են պրեմիաները,իսկ հատուցումներն ավելացրել են 24.2%
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները (առանց Գարանտ Ինշուրանսի, որը գտնվում է Ռոսգոսստրախ Արմենիայի հետ միաձուլման գործընթացում) մեկ տարում նվազել են 4,1%, իսկ ապահովագրական հատուցումներն աճել են 24.2%: 2014 թվականի ապրիլի 1 – ի դրությամբ ապահովագրավճարների պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 10.3 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 5,5 մլրդ դրամ (ցուցանիշները բերված են ԱԸ պորտֆելների վերաբերյալ հաշվետվություններից, ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների): Արդյունքում, ապահովագրական համակարգը 2014-ի առաջին եռամսյակը եզրափակել է 1.2 մլրդ.դրամ զուտ շահույթով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 3.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 2.5%): Երկրորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 2,4 մլրդ դրամ (տարեկան անկումը`15,2%): TOP-3-ը եզրափակում է Նաիրի Ինշուրանսը` 1,7 մլրդ դրամ (տարեկան աճը` 3.9%): Այնուհետև հաջորդում են Սիլ Ինշուրանսը` 1,2 մլրդ դրամ (տարեկան աճը` 14.5%). ՌԵՍՈ-ն` 898,7 մլն դրամ (տարեկան անկումը` 29.2%) և վեցերորդ տեղում է Արմենիա Ինշուրանսը` 740,8 մլն դրամ (տարեկան աճը`8,5%):
Ըստ աղբյուրի, ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ԱՊՊԱ մասնաբաժինը կազմել է 69.9% կամ 7.2 մլրդ դրամ (տարեկան աճը`4,5%): Բժշկական ապահովագրության հատվածում (այդ թվում, կամավոր) պրեմիաները կազմել են 1,4 մլրդ դրամ կամ պրեմիաների ընդհանուր ծավալի 14% - ը (տարվա անկումը` 24.9%): Ավտո- Կասկո հատվածում պրեմիաները կազմել են 533 մլն դրամ կամ ընդհանուր գումարի 5,1% - ը (տարեկան աճը` 17%): Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է ընդհանուր ծավալների 4.6% - ը կամ 474 մլն դրամ:
Բացի այդ, ապահովագրական մյուս 10 դասերով Հայաստանի ապահովագողները հավաքագրել են 651 մլն դրամ: Ընդ որում, հարկ է նշել, որ վարկային ռիսկերի ապահովագրությունով Հայաստանում զբաղվում է միայն Ռոսգոսստրախ Արմենիան: Իսկ ավիացիոն ռիսկերի հատվածում գործում է 2 ընկերություն` Ռոսգոսստրախ Արմենիան և ԻՆԳՈ Արմենիան:
Իսկ մնացած 4 ապահովագրության դասերով (ջրային տրանսպորտի, դրա օգտագործումից բխող պատասխանատվության, երաշխիքների և երկաթուղային տրանսպորտի ապահովագրություն) Հայաստանի ապահովագրողները հաշվետու եռամսյակում ոչ մի պայմանագիր չեն կնքել: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 03.31.2014 դրությամբ կազմել է 413,31 դրամ / $):