Երկուշաբթի, 16 Հունիսի 2014 14:29
Հայաստանի ապահովագրական ընկերությունները մեկ տարում ավելի քան 2 անգամ ավելացրել են Կորպորատիվ հաճախորդներին վճարված հատուցումների ծավալը
ԱրմԻնֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալներում 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 66.6% (6.9 մլրդ դրամ), կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը` 33.4% (3.4 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախ ապահովագրության շուկայի ծավալը մեկ տարում կրճատվել է 3.6%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը` 5,1%: Համեմատության համար նշենք, որ մինչև ԱՊՊԱ-ի, ինչպես նաև բյուջետային աշխատողների բուժապահովագրությաններդրումը Հայաստանում մանրածախ և կորպորատիվ ապահովագրությունների հարաբերակցությունը եղել է ճիշտ հակառակը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, բոլոր ապահովագրողների պորտֆելներում գերակշռում է մանրածախ ապահովագրությունը: Ընդ որում, ամենամեծ դիսպրապորցիան մանրածախ և կորպորատիվ ապահովագրության միջև արձանագրել է ՌԵՍՈ ընկերությունը, որի պորտֆելում մանրածախի մասնաբաժինը կազմել է 80,5%:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում կորպորատիվ հաճախորդների մասնաբաժինը կազմել է 35.5% կամ 1,9 մլրդ դրամ, տարեկան անկումը`3%, իսկ մանրածախի մասնաբաժինը կազմել է 64,5% կամ 3.5 մլրդ դրամ, տարեկան աճը`ավելի քան 2 անգամ:
Վերաապահովագրության հատվածում կորպորատիվի մասնաբաժինը կազմել է 88.6% կամ 557,1 մլն դրամ (տարեկան անկումը` 9%), մանրածախինը` 11.4% կամ 74.2 մլն դրամ (տարեկան աճը` 9%):
Նշենք, որ ապահովագրական պորտֆելները հաշվարկվել են Հայաստանի 6 ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, առանց «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերության պորտֆելի, որն առաջին եռամսյակից արդեն չի հրապարակում իր հաշվետվությունները, գտնվելով Ռոսգոսստրախ Արմենիա ընկերության հետ միաձուլման վերջնական փուլում: