Երեթշաբթի, 17 Հունիսի 2014 15:37
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է 143% տոկոսադրույքով «Ամառային» ավանդատեսակը
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ներդրել է նոր «Ամառային» ավանդատեսակ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այն հնարավորություն է ընձեռում ընդամենը 9 ամսով ներդնելու դեպքում ստանալ բարձր` տարեկան 14,3% կայուն եկամուտ: Իր բոլոր հաճախորդների համար առավել հարմար պայմաններ ստեղծելու նպատակով Բանկն «Ամառային» ավանդատեսակից օգտվողներին հնարավորություն է տալիս ավելացնել ավանդի չափը ցանկացած պահի և ցանկացած գումարով: Ավանդի ներդրման նվազագույն գումարը դրամով կազմում է 500 հազար ՀՀ դրամ, իսկ տարադրամով` 1000 ԱՄՆ դոլար կամ` 1000 եվրո:
««Ամառային» ավանդատեսակի առավելությունը նաև այն է, որ ավանդատուներն անգամ 6 ամսով ավանդ ներդնելու դեպքում ստանալու են բավական բարձր տոկոսադրույքով կայուն եկամուտ` ՀՀ դրամով` տարեկան 14 %, ԱՄՆ դոլարով ` 8% և եվրոյով` 6%: Ի դեպ` եվրոյով 2 և ավելի տարի ներդնելու դեպքում ավանդատուները կստանան տարեկան 8% կայուն եկամուտ: Ցանկանում եմ նշել նաև, որ «Ամառային» ավանդատեսակի բոլոր ավանդատուների համար կազմակերպվելու է ճամփորդական ուղեգրերի խաղարկություն, որի պայմանների մասին առավել մանրամասն կտեղեկացնենք հետագայում»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ժամկետային ավանդների եռամսյակային աճով Անելիք Բանկը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի երկրորդ հորիզոնականում: 2014 թվականի առաջին եռամսյակում բանկն ապահովել է ժամկետային ավանդների ավելի քան 20% աճ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց միջոցների հաշվին: Բանկի ժամկետային ավանդների կառուցվածքում ֆիզիկական անձանց մասնաբաժինը կազմել է 85%: Բանկի ընդհանուր պարտավորություններում ժամկետային ավանդները կազմել են մոտ 62%, նախորդ տարվա 52% փոխարեն: Ժամկետային ավանդների գծով իր դիրքն Անելիք Բանկը տարեկան կտրվածքով բարելավել է մեկ աստիճանով, ընդհուպ մոտենալով այս ցուցանիշով առաջատարների տասնյակին:
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L բանկը, որը 2013-ի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89,95%-ից հասցրեց 100%-ի: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: