Երեթշաբթի, 1 Հուլիսի 2014 14:15

ԱԱԾ պետք է լրջորեն ուսումնասիրի Յունիբանկի կողմից կատարվող ֆինանսական հոսքերով, գտնում է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատերը


ԱրմԻնֆո. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լրջորեն զբաղվի Յունիբանկի կողմից կատարվող ֆինանսական հոսքերով: Այս մասին հուլիսի 1-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը:

Նրա խոսքով, նույն անվանումով բանկ է գործում նաև Ադրբեջանում, ինչի կապակցությամբ էլ իր կողմից ղեկավարվող ընկերությունը հունիսի 10-ին դիմել է հանրապետության ԱԱԾ-ին, որպեսզի հետաքննվի այդ փաստերի միմյանց հետ կապակցվածությունը: Մանավանդ, շարունակել է Տեր-Առաքելյանը, որ աշխարհում չի կարող լինել միևնույն անվանումով երկու բանկ: Բացի այդ, ԱԱԾ-ին պետք է հետաքրքրի նաև Նիդերլանդների քաղաքացի Ուգո Մինդրելհաուդենի անձը, ով 7 տարիներ շարունակ (2000-2006 թթ.) հանդիսանում էր ադրբեջանական խոշորագույն բանկերից մեկի տնօրենների Խորհրդի նախագահը: Եվ հանկարծ, չգիտես թե ինչու, նա թողնում է այդ աշխատանքն ու տեղափոխվում Երևան, դառնալով Յունիբանկի ներքին աուդիտի և ռիսկերի դեպարտամենտի ղեկավարը: «Դա նույն , որ հիմա իմ գործադիր տնօրենը տեղափոխվի Բաքու և այնտեղ սկսի վաճառել խինկալի, ինչը, պարզապես, անհավատալի է»,-գտնում է Տեր-Առաքելյանը, հիշեցնելով, որ ներքին աուդիտի դեպարտամենտը գործնականում զբաղվում է ֆինանսական բոլոր հոսքերի ուսումնասիրությամբ, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում, որտեղ Յունիբանկն ունի 2 մասնաճյուղ: Հետաքրքրական է, շարունակել է Տեր-Առաքելյանը, որ հունիսի 20-ին բանկն իր պաշտոնական կայքից հեռացրել է Նիդերլանդների այդ քաղաքացու վերաբերյալ բոլոր տվյալները: Համապատասխան հարցումն ուղարկվել է Հայաստանի ԱԱԾ-ին, որտեղից արդեն 20 օր է, որ ոչ մի պատասխան չկա:

Նա նշել է, որ ԱԱԾ չի կարող չհետաքրքրել նաև բանկի մասնակցությամբ հերթական օֆշորային սկանդալը: Ընթացիկ տարվա սկզբին բանկի բաժնետոմսերի 43%-ը պատկանում էր Կիպրոսի օֆշորային գոտում գրանցված անձին, իսկ 12,285%-ը`բանկի սեփականտեր Գագիկ Զախարյանին ու նրա գործընկերոջը`ոմն Պեսկովին: Այնուհետև բոլորն էլ իրենց բաժնետոմսերը վաճառել են, ընդ որում, Կիպրոսի օֆշորում գտնվող այդ նույն ընկերությանը: Արդյունքում ստացվում է, որ Գագիկ Զախարյանը բաժնետոմսերն ինքն իրեն է վաճառել ու ստացել լուրջ միջոցներ, շարունակելով մնալ բանկի սեփականտերը: «Բոլորս էլ հիշում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալը, բայց ինչ՞ տարբերություն կա երկու գործարքների միջև»,-հարցադրում է Տեր-Առաքելյանը: Ընդ որում, նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով երկու անգամ փորձեց կարգավորել ռեստորանի ու բանկի փոխհարաբերությունները: «Սակայն, առայժմ` անարդյունք է»,-մեկնաբանել է Տեր-Առաքելյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Յունիբանկի և «Հին Էրիվան» ռեստորանի միջև հակամարտությունը կարգավորելու իր ցանկության մասին, լրագրողների հաղորդելով, որ նախօրեին երկրորդ անգամ է ընդունել Մանվել Տեր-Առաքելյանին, քննարկելով հաշտության պայմանագրի ստորագրման հնարավորությունները: Յունիբանկի և «Հին Էրիվան» Հոլդինգի միջև կոնֆլիկտը իրավական հարթությունից տեղափոխվել է քրեական դաշտ: Թե Յունիբանկի գործադիր տնօրեն Վարդան Աթայանը, և թե «Հին Էրիվանի» սեփականատր Մանվել Տեր-Առաքելյանը դիմել են իրավապահ մարմիններին, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը միջնորդում է քրեական պատասխանատվության ենթարկել մյուսին: Դատական լսումներն ընթանում են Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ավելի վաղ Տեր-Առաքելյանն իր բազմաթվ հարցազրույցներում նշել էր, որ ընկերությունը սնանկ է ճանաչվել հատուկ նպատակով, ակնարկելով բանկի կողմից իր ընկերության նկատմամբ ռեյդերային զավթման կազմակերպումը, որն իրականացվում է ինչ-որ կանադահայերի ու հայ պաշտոնյաների խմբի միջոցով:

Ինչպես հաղորդում է հետաքննող-լրագրողների Hetq.am կայքը, 2009 թվականի մայիսի 25-ին Յունիբանկի և «Հին Էրիվան» հոլդինգի միջև կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն վարկի հիմնական գումարի և բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի հետո: Հոլդինգի սեփականատիրոջ խոսքով, բանկն էլեկտրոնային փոստով հոլդինգի սեփականատիրոջն է ուղարկել գումարի մարման ժամանակացույցի երկու տարբերակ: Դրանցից մեկով պարտքը պետք է փակվի համեմատաբար կարճ ժամկետներում (ամսական վճարելով մոտ 44 մլն.դրամ), իսկ երկրորդ տարբերակով` համեմատաբար ավելի երկար ժամկետում (ամսական մոտ 32 մլն.դրամ): Տեր-Առաքելյանն ընտրում է վարկի մարման երկրորդ, երկարաժամկետ տարբերակը: Նույն օրը բանկի ներկայացուցչները բերում են համաձայնագրի օրինակը: Տեր-Առաքելյանն ստորագրում է փաստաթուղթը, բայց ավելի ուշ նկատում, որ իրեն սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետագայում բանկն էլ է համոզվում, որ հաճախորդի ընտրած տարբերակը չի ուղարկել, և կրկին իր ներկայացուցիչներին ուղարկել է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ, այս անգամ արդեն համաձայնագրի երկրորդ տարբերակով, որը նա ստորագրում և կնքում է:
«Փաստորեն կնքվել է երկու համաձայնագիր, բայց ուժի մեջ է միայն մեկը, որն ստորագրվել է վերջում, այսինքն`երկրորդը: Բացի այդ, այս տարվա մայիսի 25-ին, երբ սկսվեցին մարումները, բանկն իմ հաշվից հանեց 32 մլն.դրամ, այսինքն, այնքան, որքան պահանջվում էր երկրորդ համաձայնագրով: Ավելին, բանկից զանգել են իմ հաշվապահին և ասել, որ մենք կարող ենք բանկ չգնալ, քանի որ իրենք իմ հաշվից գումարն արդեն վերցրել են և ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք շատ լավ գիտերին, որ առաջին համաձայնագիրն ուժ չունի»,-ասում է Մանվել Տեր-Առաքելյանը: Նրա խոսքով, դրանից հետո ինքը մեկ այլ բանկից ստանում է ավելի լավ պայմաններով և ավելի ցածր տոկոսադրույքներով վերաֆինանսավորման առաջարկ և որոշում է ամբողջովին մարել Յունիբանկի պարտքը:

Սկզբում Յունիբանկը դեմ չի լինում և տալիս է իր համաձայնությունը: Սակայն, այս տարվա հունիսի 17-ին բանկը «Հին Էրիվան» ընկերությանն ուղարկոմ է մի փաստաթուղթ, որի համաձայն, ընկերությունը ժամանակին չի կատարել իր պարտավորությունները, այսինքն, մայիսի 25-ին չի վճարել պահանջվող 44 մլն.դրամ գումարը, հետևաբար, սկսել է գործել տույժերի ու տուգանքների մեխանիզմը: «Ստացվում է, որ գործում է համաձայնագրի առաջին տարբերակը, որով ես պարտավոր էի վճարել 44 մլն.դրամ: Բայց եթե դա այդպես է, ապա ինչու բանկն իմ հաշվից հանում է միայն այն գումարը, որը նախատեսված է երկրորդ համաձայնագրով: Ավելին, իմ հաշվի վրա թողնում է 305 հազար դրամ: Եթե, ինչպես դուք (Յունիբանկ. Ա.Դ) եք պնդում, պետք է վճարվեր 44 մլն.դրամ, ապա հաշվի վրա մնացորդ չպետք է մնար: Դուք պետք է հանեիք ողջ գումարը և ասեիք, որ ես «դեռ պարտք եմ մնացել», որ իմ հաշվի վրա գտնվող գումարը բավական չէ, այլ ոչ թե ինձ ուղարկելիք բռնագանձման մասին թուղթը»,-ասում է հոլդինգի սեփականատերը: Նրա խոսքով, Յունիբանի տնօրեն Վարդան Աթայանը, հիմք ընդունելով առաջին համաձայնագիրը, դիմում է ոստիկանության 6-րդ վարչություն և հայտարարում, որ Մանվել Տեր-Առաքելյանը կեղծել է բանկի կնիքը և իր ստորագրությունը, նպատակ հետապնդելով խաբեբայության միջոցով տիրապետել Յունիբանկի փողերին: «Նա (Վարդան Աթայանը. Ա.Դ) կասկածի տակ է դնում երկրորդ համաձայնագրի ներքո դրված իմ ստորագրությունը և բանկի կնիքը: Եվ այդ կեղծ «դանոսի» համար նա դեռ պատասխան կտա, քանի որ այդ առնչությամբ մենք դիմել են դատախազություն»,-ասել է Մանվել Տեր-Առաքելյանը:

Սակայն, Յունիբանկն էլ իր հայտարարությունն է տարածել, որում «Հին Էրիվան» հոլդինգի ղեկավարությանը մեղադրել է, որ նա բանկի դեմ հատուկ «սև PR»ակցիա է կազմակերպել, որպեսզի խուսափի վարկի մարումից:
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68