Երկուշաբթի, 7 Հուլիսի 2014 16:23
Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում EBRD-ն Արմսվիսբանկին շնորհել է ակրեդիտիվներն ու երաշխիքները հաստատող բանկի կարգավիճակ
ԱրմԻնֆո. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (EBRD) առևտրի ֆինանսավորման ծրագրի (Trade Facilitation Programme, TFP) շրջանակնեում ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ-ին շնորհել է հաստատող բանկի կարգավիճակ, որի համաձայն Արմսվիսբանկը նոր կարգավիճակով կհաստատի արտասահմանյան բանկերի կողմից թողարկվող ակրեդիտիվները և երաշխիքներըª արտահանողների համար առավել հասանելի դարձնելով առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառումը: Համապատասխան համաձայնագիրն ստորագրվել է հուլիսի 7-ին Երևանում ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ գործադիր տնօրեն-Տնօրինության նախագահ ևորգ Մաչանյանի և EBRD երևանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ Դևիսի միջև:
Ինչպես միջոցառման ընթացքում նշել է .Մաչանյանը, ստանալով այդ կարգավիճակը` Արմսվիսբանկն արտահանողների համար կբարձրացնի առևտրի ֆինանսավորման գործիքների մատչելիությունը: ՙԱյս փաստաթղթի ստորագրումը վկայում է EBRD կողմից Արմսվիսբանկի նկատմամբ բարձր վստահության մասին, որը ձևավորվել է քառամյա համագործակցության արդյունքում՚,-նշել է բանկիրը: Նա հավելել է, որ TFP շրջանակներում մեկնարկած համագործակցության արդյունքում EBRD-ն սկզբում բանկի համար վարկային գիծ բացեց, որը հետագայում եռապատկվեց` 3 մլն.դոլարից հասենլով 9 մլն.դոլարի: ՙՀաստատող բանկի կարգավիճակի շնորհումը հանդիսանում է «TFP-ի լավագույն ակադեմիական հաջողություններե սերտիֆիկատի շնորհման տրամաբանական շարունակությունը՚,-եզրափակել է .Մաչանյանը:
Մ.Դևիսն իր հերթին է նշել, որ շնորհելով հաստատող բանկի կարգավիճակ` EBRD-ն գործնականում Արմսվիսբանկի վրա դրեց ռիսկերի կառավարման ֆունկցիաներ: ՙԱյս փաստաթղթի ստորագրումը ենթադրում է հետագա համագործակցության խորացում, ինչին մենք ձգտում ենք ու շատ ուրախ ենք՚,-նշել է EBRD երևանյան ներկայացուցչության ղեկավարը: Նա հավելել է, որ ներկայումս EBRD Արմսվիսբանկի հետ համագործակցում է առևտրի ֆինանսավորման և ՓՄՁ ոլորտի վարկավորման հատվածներում, բայց առաջիկայում բանկը կմասնակցի նաև էներգաարդյունավետության զարգացման ծրագրերին:
Արմսվիսբանկը համագործակցում է EBRD-ի հետ դեռևս 2010 թվականից TFP շրջանակներում և հանդիսանում է միջազգային կառույցների հետ համագործակցող ամենաակտիվ հայկական բանկերից մեկը:
Հիշեցնենք, որ EBRD-ն Արմսվիսբանկին ՙTFP-ի լավագույն ակադեմիական հաջողություններ՚ սերտիֆիկատը շնորհել էր 2014 թվականի մայիսին Վարշավայում: Սերտիֆիկատը տրվել էր Արմսվիսբանկի աշխատակիցների լավագույն ակադեմիական հաջողությունների համար, որոնք 2013 թվականին մասնակցել էին առևտրի ֆինանսավորման էլեկտրոնային ուսումնական ծրագրին:
Նշենք, որ ՙԱրմսվիսբանկ՚ ՓԲԸ- ն հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին ՙFranck Muller Watchland՚ ժամացույցների հանրահայտ գործարանի հիմնադիր, սեփականատեր և գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Սիրմակեսի կողմից (Շվեյցարիա), ով տիրապետում է բանկի բաժնետոմսերի 80%-ին, ինչպես նաև ՙBelegingsmachepij Jongo՚ ընկերությունը` 20%: Բանկը մասնագիտացված է բանկային գործունեության 3 ոլորտներում` կորպորատիվ բանկինգ, ներդրումային բանկինգ և պրիվատ բանկինգ: Արմսվիսբանկի ակտիվները 2014-ի հուլիսի 1-ին կազմել են 72.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 24%: Բանկի կանոնադրական կապիտալը նույն ժամանակահատվածում աճել է 44%` կազմելով 10.1 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները կազմել են 21 մլրդ դրամ, տարեկան աճը`56%: Բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է 11%, կազմելով 30.1 մլրդ դրամ: Բանկի արժեթղթերի պորտֆելը կազմել է 32.3 մլրդ դրամ, տարեկան աճը`70%: Բանկի շահույթը 2014-ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 1.2 մլրդ դրամ, տարեկան աճը` 67%: Բանկի ROA-ն հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3.38%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.18% -ի փոխարեն, իսկ ROE-ն կազմել է 13.61%, նախորդ տարվա առաջին 6 ամիսների 13,84% - ի փոխարեն: