Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2014 12:39
Վերանորոգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի “Սպիտակ”, “Ստեփանավան” ու “Թումանյան” մասնաճյուղերը
ԱրմԻնֆո: Հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի` ժամանակակից լուծումներով և հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով վերանորոգված “Սպիտակ” (ք. Սպիտակ, Քաղաքային հրապարակ, Ուղիղ կամար 1), “Ստեփանավան” (ք. Ստեփանավան, .Նժդեհի 9) և “Թումանյան” (ք. Ալավերդի, Ջրավազանի 2/5) մասնաճյուղերի բացման արարողությունը:
Մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաև միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի և սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը և արդիականացմանը, ինչպես նաև սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:
Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության և պրոդուկտի, ստեղծվել են նաև հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Յու. Վ. ուսև. ՙՄենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք մեր հաճախորդների հարմարավետությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայություններից օգտվելիս: Այդ նպատակով մենք ոչ միայն ապահովում ենք մեր ներկայությունը Հայաստանի բոլոր շրջաններում, այլև ձգտում ենք ստեղծել հարմարավետ պայմաններ մեր մասնաճյուղերում: Շրջանների վերանորոգված մասնաճյուղերում ինչպես և մայրաքաղաքի մասնաճյուղերում տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ՚:
Մասնաճյուղերի հանդիսավոր բացմանը մասնակցեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, քաղաքապետարանի ու մարզպետարանների լիազոր ներկայացուցիչները, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, բիզնես շրջանակների, կրթության ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: