Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2014 18:48
Ամերիաբանկը մտադիր է 2014 թվականի վերջին իր քարտային պորտֆելն ավելացնել 30%
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է 2014 թվականի վերջին իր քարտային պորտֆելն ավելացնել 30%: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության անդամ և մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
«Քարտային բիզնեսի զարգացումը հանդիսանում է բանկի զարգացման առաջնահերթությունը: Մեր հաճախորդների համար մենք ստեղծել ենք սպասարկման շատ հարմարավետ պայմաններ: Այսուհետ նրանք կարող են աշխարհի ցանկացած կետից օգտվել քարտերի սպասարկման 24/7 համակարգից, շուրջօրյա զանգահարելով 561111 հեռախոսահամարին»,-նշել է Ա.Բարսեղյանը: Նա նաև հավելել է, որ հաճախորդները կարող են քարտային հաշիվներից կատարել փոխանցումներ և օգտվել Online Ameriabank ծառայությունից:
Ամերիաբանկի Տնօրինության անդամ և զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ իր հերին է նշել, որ Ամերիաբանկի քարտային բիզնեսի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ բանկի հաճախորդները հիմնականում կողմնորոշված են դեպի անկանխիկ գործարքները: «Թողարկված քարտերով բանկն առաջատր դիրքեր չի զբաղեցնում շուկայում, բայց անկանխիկ պլաստիկ տրանսակցիաներով գտնվոըն է առաջին տեղում»,-հայտարարել է Տ.Ջրբաշյանը:
2014 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, քարտերի թիվն ավելացել է 50%, իսկ անկանխիկ պլաստիկ տրանսակցիաներինը` 40%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծության տեղեկագրի, Ամերիաբանկն ակտիվ քարտերի թվով, որոնք կազմում են 55 հազար, 2014-ի ապրիլի 1-ի դրությամբ գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում, տարեկան աճը`մոտ 40%: Բանկի ակտիվ վքարտերի կառուցվածքում Visa քարտերը կազմել են մոտ 36 հազար, ArCa քարտերը` մոտ 12 հազար, իսկ MasterCard քարտերը`ավելի քան 7 հազար: Բանկի տեղական քարտերի թիվը տարկան կտրվածքով աճել է 2 անգամ, իսկ Visa քարտերինը` 33%: Բանկի աշխատավարձային նախագծերի մասնաբաժինը կազմել է ակտիվ քարտերի ընթհանուր թվի 39%-ը, տարեկան աճը` 25%: Պլաստիկ գործարքների ծավալով նույնպես բանկը գտնվում է լավագույն տասնյակում`78 մլրդ.դրամ (2013-ին), տարեկան աճը` 6.6%: Սեփական POS-թերմինալների թվով Ամերիաբանկն զբաղեցնում է երրորդ տեղը`651 հատ, տարեկան աճը` 49 հատ, իսկ բանկոմատների թվով գտնվում է լավագույնների հնգյակում`98 բանկոմատ, տարեկան աճը` 5 հատ, որոնցից 73-ը տեղակայված են Երևանում (2 տեղ): Վարկային քարտերի վրա գտնվող միջոցներով (օվերդրաֆտների հետ միասին) Ամերիաբանկը մոտեցել է առաջատարների հնգյակին, տարեկան աճը` 40%, մինչև 10.5 մլրդ.դրամ: Բանկը տեղական ArCa քարտերից բացի թողարկում և սպասարկում է միջազգային VISA և MasterCard քարտեր: