Ուրբաթ, 18 Հուլիսի 2014 18:25
ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների համար հայտարարված ակցիայի հաղթողը շահեց Peugeot 107 AT ավտոմեքենա
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկն ու MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփեցին «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան, որին մասնակցելու հնարավորություն են ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro®, MasterCard Standard®, ինչպես նաև Gold® MasterCard պրեմիում դասի քարտապանները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, քարտի միջոցով վճարելով ցանկացած գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց Հայաստանի տարածքում կամ արտասահմանում, ինչպես նաև համացանցի միջոցով գնումներ կատարելիս, քարտապանները կարող էին մասնակցել 100 նվերների և գլխավոր մրցանակի` Peugeot 107 AT ավտոմեքենայի խաղարկությանը: Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. ապրիլի 15-ից հունիսի 30-ը:
Ըստ ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում կատարած ամեն 1000 ՀՀ դրամի գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում և արտասահմանում այլ առևտրի և սպասարկման կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց` 1 բոնուսային միավոր:
Ակցիայի ամփոփմանը ամենաշատ միավորներ հավաքած 100 մասնակիցներ, մասնակցեցին նվերների խաղարկությանը` «-1%» արտոնյալ պայմանով վարկ ստանալու 50 հավաստագրեր և «+1%» արտոնյալ պայմանով ավանդ ձևակերպելու50 հավաստագրեր: Նույն այդ մասնակիցների միջև խաղարկվեց նաև գլխավոր մրցանակը` Peugeot 107 AT ավտոմեքենան, որը շահեց բանկի հաճախորդ Սոնա Ծառուկյանը:
«Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան ցույց տվեց հաճախորդներին MasterCard քարտերով վճարումների առավելությունները Հայաստանի տարածքում և արտասահմանում, այն նպաստեց բանկի հաճախորդների շրջանում անկանխիկ վճարումների մասնաբաժնի ավելացմանը: Մենք համագործակցում ենք MasterCard-ի հետ 2013թ.-ից, իսկ բանկի կողմից թողարկված MasterСard քարտերը ներառված են ՎՏԲ խմբի Միասնական բանկոմատների ցանցում, և այդ քարտապանները կարող են կանխիկացնել իրենց միջոցները խմբի ներկայության բոլոր երկրներում նույն պայմաններով, ինչ ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներում»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«Ակցիան կայացավ արձակուրդային սեզոնի սկզբում, և մենք վստահ ենք, որ շատ քարտապաններ հաճույքով են կատարել վճարումներ հայրենիքում և ճամփորդելիս, որպեսզի կուտակեն միավորներ և շահեն հետաքրքիր նվերներ: Մեր գործընկերոջ` ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին մենք ակցիայի միջոցով սևեռեցինք քարտերի հիմնական օգտագործողների և բանկի նոր հաճախորդների ուշադրությունը այն բանի վրա, թե ինչքան հասարակ ու հարմար է կատարել վճարումներ գնումների և ծառայությունների դիմաց MasterCard միջազգային վճարային համակարգի քարտերով», - նշել է Հայաստանում, Բելառուսում ու Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ-տնօրեն Ալեքսանդր Դունաևը:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծության Տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: (ավելի քան 323 հազար քարտ), սպասարկելով տեղական ArCa, ինչպես նաև թողարկելով և սպասարկելով միջազգային քարտեր Visa քարտերը, իսկ 2013 թվականից` նաև MasterCard համակարգի քարտերը: 2014-ի ապրիլի 1 – ը բանկն արդեն հասցրել է թողարկել մոտ 3 հազար MasterCard: Կենսաթոշակային քարտերի թվով նույնպես բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը (ավելի քան 75 հազար քարտ): Պլաստիկ գործարքների ծավալներով նույնպես բանկն առջևում է` ավելի քան 140 մլրդ դրամ, 2013-ին աճելով 22%, ընդ որում, նշված ծավալի 135 մլրդ դրամը կազմել են բանկոմատային գործարքները: Բանկն ունի 137 բանկոմատ և 257 սեփական POS-տերմինալ:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: