Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2014 17:03
Անելիք Բանկի պահատեղերը ամառային արձակուրդների օրերին վարձակալության են առաջարկվում ամսական 2000 դրամով
ԱրմԻնֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ամառային հանգստի մեկնողներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի մատչելի պայմաններից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ամառային արձակուրդներն ու հանգիստն անհոգ անցկացնելու նպատակով, «Անելիք Բանկն» իր հաճախորդներին առաջարկում է մատչելի սակագներով միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական չհրկիզվող պահատեղեր: Հաճախորդները հնարավորություն ունեն իրենց թանկարժեք իրերի, արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար օգտվել տարբեր չափի պահատեղերից` սկսած ամսական 2000 ՀՀ դրամից: Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ http://www.anelik.am/ էլեկտրոնային կայքից:
«Բանկն առաջարկում է փոքր, միջին, եւ մեծ չափերի անհատական պահատեղեր, որոնք տեղակայված են անվտանգության հատուկ սարքավորումներով համալրված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով եւ հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատեղեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ պահատեղի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L., բանկը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից հասցրեց 100%-ի: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: