Երկուշաբթի, 21 Հուլիսի 2014 14:56
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հայտարարել է 2014թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
ԱրմԻնֆո. 2014թ. առաջին կիսամյակում ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 547.6 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 196.9 մլն դրամով կամ 56.1%-ով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, ստացված ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 2.6%-ով` հասցնելով այն 21,877.2 մլն դրամի:
01.07.2014թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 146,499.0 մլն դրամ:
Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են. Իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 82,573.5 մլն դրամ, որից կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 68,015.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 14,558.4 մլն դրամ:
Հայաստանի բանկերի` ԱրմԻնֆո Լ կողմից պատրաստված էքսպրես ռենքինգի տվյալների համաձայն, ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ակտիվներով և ընդհանուր կապիտալով զբաղեցնում է ութերորդ տեղը երկրի բանկային հատվածում, իսկ վարկային ներդրումներով` իններորդ տեղը: Բանկի ընդհանուր կապիտալը տարեկան կտրվածքով ավելավցել է 27,3%-ով, ինչն ապահովվել է ինչպես շահույթի զգալի ավելացման, այնպես էլ` կանոնադրական հիմնադրամի համալրման հաշվին (33,2%ով):
Կանոնադրական կապիտալով բանկը զբաղեցնում է վեցերորդ դիրքը: Միայն II եռամսյակում ՙԱռէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 258.6 մլն դրամ` գերազանցելով 2013 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 26,3%-ով: Եկամտային/ծախսային մասում բանկ կրճատել է ծախսերը տարեկան կտրվածքով 1,8%-ով` ավելացնելով եկամուտները 1,9%-ով, ինչի արդյունքում հաշվեկշռային շահույթը ավելացել է 54,3%-ով: Ըստ եկամուտների, բանկն զբաղեցնում է 11-րդ դիրքը, իսկ ըստ ծախսերի` 10-րդ: ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը 2014 թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 407,28 դրամ/$1: