Երկուշաբթի, 21 Հուլիսի 2014 19:06
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ըկերությունը հայտարարում են ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ ակցիայի մեկնարկի մասին
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են ՙԱմառը ՎՏԲ-ի հետ՚ համատեղ ամենամյա մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամուլի ծառայությունից, արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը:
Ակցիային մասնակցել և ուղևորություն դեպի Մալթա շահել կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի և նրա սահմաններից դուրս ցանկացած առևտրի և սպասարկման կետերում 2014թ. հուլիսի 20-ից մինչև սեպտեմբերի 30-ը: Նրանք ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, և կդառնան ակցիայի մասնակիցներ:
Քարտապանները կուտակում են միավորներ հետևյալ հաշվարկով. նումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում և արտասահմանում այլ բանկերի առևտրի և սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր: Մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր: Միավորները կուտակվում են Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրանքների և ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:
Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa-ի կողմից խաղարկվող 100 մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 50 վկայագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 վկայագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար: լխավոր մրցանակն է` ուղևորություն 2 անձի համար դեպի Մալթա:
ՙՎճարային քարտերը տեխնոլոգիապես ամենահագեցած և հարմար բանկային պրոդուկտներն են սպառողների համար, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը: Հաճելի է նշել, որ անցկացվող մարքետինգային ակցիաները մեծ ճանաչում են վայելում մեր քարտապանների շրջանում: Հուսով ենք, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը կօգնեն մեր հաճախորդներին ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ իրենց ամառային հանգիստը ծրագրելիս՚,- ասել էՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերի քարտային բիզնեսում՚ վերլուծության Տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը (ավելի քան 323 հազար քարտ), սպասարկելով տեղական ArCa, ինչպես նաև թողարկելով և սպասարկելով միջազգային քարտեր Visa քարտերը, իսկ 2013 թվականից` նաև MasterCard համակարգի քարտերը: 2014-ի ապրիլի 1 – ը բանկն արդեն հասցրել է թողարկել մոտ 3 հազար MasterCard: Կենսաթոշակային քարտերի թվով նույնպես բանկը հանդիսանում է համակարգի առաջատարը (ավելի քան 75 հազար քարտ): Պլաստիկ գործարքների ծավալներով նույնպես բանկն առջևում է` ավելի քան 140 մլրդ դրամ, 2013-ին աճելով 22%, ընդ որում, նշված ծավալի 135 մլրդ դրամը կազմել են բանկոմատային գործարքները: Բանկն ունի 137 բանկոմատ և 257 սեփական POS-տերմինալ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: