Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2014 16:51
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները միացել են Ice Bucket «Սառցե ցնցուղ» միջազգային ֆլեշմոբին:
ԱրմԻնֆո. Համացանցում մեծ տարածում է ստացել Ice Bucket` «Սառցե ցնցուղ» միջազգային բարեգործական առցանց ֆլեշմոբը, որի շրջանակներում ինչպես հասարակ, այնպես էլ հայտնի մարդիկ իրենց վրա լցնում են սառցե ջուր, այնուհետև տեղադրում համապատասխան տեսանյութ համացանցում և դրանով մարտահրավեր նետում մեկ այլ անձի կամ, ըստ ցանկության, որոշակի գումար են փոխանցում բարեգործական նպատակով: Ֆլեշմոբի արդեն մասնակցել են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են` Մարկ Ցուկերբերգը, Բիլ Գեյթսը, դերասաններ Վին Դիզելն ու Ջորջ Բուշ-կրտսերը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
«Մեր բանկի թվով տաս աշխատակից ցանկություն հայտնեցին ջրվել սառցե ջրով, որը և մենք իրականացրեցինք այսօր Հյուսիսային պողոտայում` բազմաթիվ անցորդների ներկայությամբ, - հայտնեց ֆլեշմոբի կազմակերպիչ և անմիջական մասնակից` Առէկսիմբանկի Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: «Բանկի մնացած աշխատակիցները կցուցաբերեն նյութական օգնություն, որը կհավաքվի հանգանակությունների արկղի մեջ և կուղղվի «ԷԽՈ» հաշմանդամ երեխաներին և երիտասարդներին աջակցող հասարակական կազմակերպությանը: Ֆլեշմոբի կանոններով`այն անձը, ով առաջինը համացանցում կտեղադրի տեսանյութ իր մասկացությամբ, իրավունք ունի նշել հաջորդ մասնակցին: Այսպիսով` մենք մարտահրավեր ենք նետում բոլոր հայաստանյան բանկերին», - եզրափակեց Ա.Հակոբյանը: