Հինգշաբթի, 28 Օգոստոսի 2014 17:24
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկում ուսման վարկ կարելի է ստանալ 15 րոպեում
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ 10 տարի առաջ, առաջին էր ՀՀ բանկային համակարգում, որը սկսեց ուսման վարկավորումը Հայաստանում: Անցած տարիների ընթացքում մենք արդեն տրամադրել ենք ավելի քան 31.000 ուսման վարկեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ուսման վարկ կարելի է ստանալ ընդամենը 15 րոպեում՝ ներկայացնելով ուսումնական հաստատությունից տեղեկանք, ուսանողի և վարկառուի անձերը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները:
Ուսման վարկից օգտվող հաճախորդները նաև հնարավորություն կունենան օգտվելու հետևյալ առավելություններից. դառնալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ հաճախորդ և օգտվել ուսանողների համար հատուկ առաջարկներից, անվճար ստանալ VISA Student քարտ իր և իր ընկերոջ համար, մասնակցել խաղարկության և շահել ուսման վարձ, NOTEBOOK կամ IPAD, գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում ստանալ վճարված տոկոսագումարների 20%-ի վերադարձ ուսանողական քարտին:
Վարկը տրամադրվում է ՀՀ դրամով, առավելագույնը 1,000,000 ՀՀ դրամ ՝ 3-12 ամիս տևողությամբ: Ուսման Վարկը տրամադրվում է 18% տարեկան տոկոսադրույքով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ակտիվ քարտերի ընդհանուր թվով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի հնգյակում, ունենալով մոտ 160 հազար քարտ, որի 90 հազարը` տեղական ArCa քարտերն են, 47 հազարը` Visa և ավելի քան 20 հազարը`MasterCard միջազգային քարտերը: Ակտիվ քարտերի 57%-ը կազմում են աշխատավարձային նախագծերը: Բանկի ակտիվ քարտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 15%, ինչը հավասարապես ապահովվել է տեղական ArCa և միջազգային Visa քարտերի միջոցով: Տեղական քարտերի թվով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, միջազգային քարտերի թվով` հնգյակում, իսկ աշխատավարձային նախագծերի թվով`2-րդ տեղում: Պլաստիկ տրանսակցիաների թվով բանկը գտնվում է երկրորդ տեղում` մոտ 140 մլրդ.դրամ, տարեկան աճը` 15%, որի 115 մլրդ.դրամը բանկոմատային տրանսակցիաներն են: Բանկն ունի 187 բանկոմատ և 1210 POS-տերմինալ, հանդիսանալով շուկայի առաջատարը: Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard քարտերը, ինչպես նաև արդեն 4 տարի է, ինչ թողարկում է նաև AmEx քարտերը: