Երկուշաբթի, 25 Օգոստոսի 2014 17:51
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթի մեկնարկը
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հայտարարում է American Express CASHBACK QUEST աննախադեպ մրցույթի մեկնարկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բոլոր անձիք հնարավորություն ունեն մրցելու 150 000 ՀՀ դրամ արժողությամբ 10 դրամային մրցանակների և գլխավոր մրցանակի` 1 500 000 ՀՀ դրամի համար:
Աղբյուրի համաձայն, մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը գրանցվել www.cashbackcard.am կայքում և դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ Ձեզ առավել հարմար մասնաճյուղ` American Express Cashback Քարտ ստանալու համար: Մրցույթի բոլոր մասնակիցների համար American Express Cashback Քարտի առաջին տարվա սպասարկումը կլինի անվճար:
CASHBACK QUEST մրցույթը կմեկնարկի ս.թ. սեպտեմբեի 27-ին: Մեկնարկից մինչև հոկտեմբերի 17-ը մասնակիցներին տրվելու են մի շարք հետաքրքիր առաջադրանքներ և տարբեր ոլորտներին առնչվող ինտելեկտուալ հարցեր, որոնք կտեղադրվեն www.cashbackcard.am կայքում և հասանելի կլինեն միայն նախապես գրանցված մասնակիցների համար:
Յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար մասնակիցները կստանան համապատասխան միավորներ: Առավել քանակությամբ միավորներ կուտակած մասնակիցը կճանաչվի մրցույթի հաղթող և կարժանանա 1 500 000 ՀՀ դրամ արժողությամբ գլխավոր մրցանակին: Հաջորդ 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա 150 000–ական ՀՀ դրամ: Որքան շատ առաջադրանքներ կատարեեն, այնքան մեծ կլինի հաղթանակի հավանականությունը:
Հիշեցնենք, որ ACBA-Credit Agricole բանկը և American Express վճարային համակարգը 2014 թվականի հուլիսին հայտարարեցին American ExpressR Cashback քարտերի թողարկման մասին, որը նորարարական նոր պրոդուկտ է և քարտապաններին հնարավորություն է տալիս կառավարել իրենց գումարները և միևնույն ժամանակ կուտակել Cashback-ի փոխհատուցման վճարները: Cashback օպցիան քարտապանների ամենօրյա անկանխիկ գնոմները դարձնում է ավելի շահավետ, քանի որ տարածվում է Հայաստանում իրականացված բոլոր վճարումների վրա: American ExpressR Cashback քարտապանները կարող են օգտվել մի շարք շահավետ առաջարկներից, օրինակ, ստանալ Cashback-ի բոլոր վճարների 1%-ը կամ 2%-ը` Հայատանի մի շարք սուպերմարկետներում գնումներ կատարելով: American ExpressR Cashback քարտն առաջինն է երկրում, որը կարող է տրամադրել ավարկային գծեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ACBA-Credit Agricole Բանկը հանդիսացավ American Express քարտերի ներդրման նախաձեռնողը, նոր դաշտ բացելով Հայաստանի քարտային շուկայում: Առաջին փուլում, 2010 թվականի մարտին բանկն ստացավ Հայաստանի առևտրի ցանցերում AmEx քարտերի սպասարկման իրավունք, այնուհետև, հանդես գալով American Express կորպորացիայի բացառիկ գործակալը, 2010 թվականի նոյեմբերի 23-ից սկսեց թողարկել American Express Gold - Պրեմիում քարտերը, որը ենթադրում է միջազգային մակարդակի արտաբանկային սպասարկման հնարավորություն: 2011 թվականի հոկտեմբերից ACBA-Credit Agricole Բանկը գործարկեց Հայաստանի քարտային շուկայի համար բոլորովին նոր պրոդուկտ` American Express Blue քարտը (AmEx Blue): Դրա հետ մեկտեղ, ACBA-Credit Agricole Բանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa քարտերը և միջազգային Visa և MasterCard քարտերը: ArCa ակտիվ քարտերի թվով Բանկը գտնվում է առաջատարների եռյակում, իսկ Visa և MasterCard քարտերի թվով` առաջատարների հնգյակում: Պլաստիկ տրանսակցիաների ծավալներով բանկը զբաղեցնում է երկրորդ տեղը: Բանկոմատների և սեփական POS-տերմինալների թվով բանկն զբաղեցնում է առաջին տեղը, համապատասխանաբար ունենալով 187 բանկոմատ և 1210 POS-տերմինալ: