Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2014 15:20

Հակոբ Անդրեասյան. Մենք փորձում ենք ֆերմերին պաշտպանել նրա բիզնեսի համար անսովոր ռիսկերից

Հակոբ Անդրեասյան. Մենք փորձում ենք ֆերմերին պաշտպանել նրա բիզնեսի համար անսովոր ռիսկերից




ԱրմԻնֆո. Լրացավ ACBA-Credit Agricole Bank-ի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում Հակոբ Անդրեասյանի նշանակման 100 օրը: Այդ առիթով հայրենական խոշորագույն բանկերից մեկի ղեկավարը սիրալիրորեն համաձայնվեց հարցազրույց տալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցին Պրն.Անդրեասյան, կցանկանայի զրույցն սկսել մեր երկրի համար կարևորագույն ոլորտներից, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտից և ագրոբիզնեսից, որտեղ Ձեր կողմից ղեկավարվող բանկը միշտ գտնվում է ամենաառաջատար դիրքերում: Պետությունը նույնպես այդ ոլորտին հսկայական ուշադրություն է դարձնում, իրականացնելով ագրոհատվածի աջակցմանն ուղղված կառավարական ծրագրեր, որոնց ակտիվորեն մասնակցում է ձեր բանկը: Բայց ոչ բոլոր բանկերն են հետևում ձեր օրինակին, ինչը խոսում է ագրովարկավորման ոլորտում լուրջ ռիսկերի առկայության մասին: Ինչպիսի՞ ռիսկեր կան այսօր այդ շուկայում: Ինչպե՞ս եք դիմակայում այդ ռիսկերին, և ինչպիսի՞ գործիքներով եք դրանք նվազեցնում: Չէ՞ որ երկրում մինչ օրս զարգացած չէ, օրինակ, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրությունը, ոչ բավարար արդյունավետությամբ է գործում նաև հակակարկտային համակարգը, իսկ ֆերմերները շարունակում են կրել եղանակի պատճառով առաջացած վնասները: ACBA-Credit Agricole Bank-ն իր գործունեության առաջին օրից, արդեն 16 ռարի, ակտիվորեն վարկավորում է գյուղատնտեսության ոլորտը, իսկ բանկի ստեղծումն, ընդհանրապես, ի սկզբանե, նպատակաուղղված էր հատկապես սոցիալ-տնտեսական այդ առաքելության իրականացմանը: Անցած տարիներին բանկը հսկայական փորձ կուտակեց այդ հատվածում: Գտնում եմ, որ ցանկացած բանկ ուժեղ է իր կադրերով և հաճախորդներով: Եթե հաշվի առնենք, որ ի սկզբանե մեր հաճախորդներն էին իրենք, ֆերմերները, իսկ մեզ մոտ աշխատում էին ագրոհատվածի վարկավորման լավագույն մասնագետներն ու վերլուծաբանները, ապա անկասկած է, որ մենք ունենք երկու կարևորագույն առավելություն, արդյունավետ գործունեության համար երկու անփոխարինելի բաղադրիչ: Այդ առավելությունները մեզ հնարավորություն տվեցին մշտապես պահպանել առաջատարի դերն ագրովարկավորման շուկայում: Այսպես, 2014 թվականի առաջին կիսամյակում բանկի վարկային պորտֆելն ավելացավ 13 մլրդ.դրամով, հասնելով 176 մլրդ.դրամի, որի կառուցվածքում ագրովարկերի մասնաբաժինն ավելացավ 40 տոկոսով, տարեսկզբի 32 տոկոսի համեմատ: Այդ աճը պայմանավորված էր մի շարք գործոններով: Առաջին հերթին, մեր բանկն այդ աճն ապահովեց իր ռազմավարության շնորհիվ: Ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցեց, որ մենք պետք է հետևողական լինենք մեզ համար կարևորագույն ուղղություն հանդիսացող՝ ագրովարկավորման ոլորտում, շարունակելով մեծացնել մեր մասնաբաժինն այդ հատվածում: Մանավանդ, որ մեր այդ ցանկությունն աջակցվում է նաև կառավարության կողմից:Առաջին պետական ծրագրի շրջանակներում, որի իրականացումն սկսվեց ավելի քան 3 տարի առաջ, կառավարությունն իր վրա վերցրեց գյուղատնտեսական վարկավորման տոկոսադրույքները սուբսիդավորելու բեռը: Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրմանն ուղղել տարեկան 15 մլրդ.դրամ: Վարկերը տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որտեղ 4-ից մինչև 6 տոկոսը, կախված գյուղական համայնքի գտնվելու վայրից, սուբսիդավորում է պետությունը: Ծրագիրը ֆերմերային տնտեսություններին թույլ է տալիս ստանալ ավելի էժան վարկեր: Գաղտնիք չէ, որ չնայած այդ գործիքները մատչելի են նաև շուկայի մյուս մասնակիցներին, բայց առյուծի բաժինը պատկանում է ACBA-Credit Agricole Bank-ին, որը տարեկան տրամադրում է ավելի քան 14 մլրդ.դրամի ագրովարկեր: Մնացածը տրամադրում են ծրագրին մասնակից մյուս բանկերը: Նշեմ նաև, որ ընթացիկ տարում բանկն իր սեփական ռեսուրսների հաշվին նվազեցրեց դրամային վարկերի տոկոսադրույքները, ապահովելով դրանց ավելի շատ մատչելիությունը: Շատ բանկեր բողոքում են ֆերմերային տնտեսությունների վարկավորման ընթացքում գոյություն ունեցող բարձր ռիսկերից, այդ թվում նաև արտարժոււթով ռիսկերից, չէ՞ որ շատերն են ստիպված լինում միջոցները ներգրավել արտարժույթով: Այո, անկասկած, արտարժութային ռիսկերը, ըստ էության, բանկերի համար ամենակարևորներից են, քանի որ ներգրավված միջոցների հիմնական մասը, այդ թվում նաև միջազգային դոնորական կազմակերպություններից ներգրավված նմիջոցները, տրամադրվում են արտարժույթով: Մեր բանկը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց դրամային ռեսուրսներ փնտրելու ուղղությամբ, ինչպես նաև հեջավորեց տարբեր միջազգային կազմակերպություններից ներգրավված արտարժութային ռիսկերի մի մասը: Դրանով մենք փորձում ենք ֆերմերին պաշտպանել նրա բիզնեսի համար անսովոր զանազան ռիսկերից, առաջին հերթին մեր մարժայի նվազեցման հաշվին, քանի որ հասկանալի է, որ հեջավորումը բարձրացնում է ռեսուրսների արժեքը՝բանկի տոկոսային ծախսերի աճի հաշվին: Բայց մենք գնացինք այդ քայլին, որպեսզի արտարժութային ռիսկերը հանենք մեր վարկառուների վրայից, ռիսկերի էժանացման և նվազեցման հաշվին թեթևացնելով նրանց մուտքը դեպի ռեսուրսներ: Ընթացիկ տարում մենք մեր հաճախորդներին տրամադրել ենք ավելի քան 3 մլրդ.դրամի վարկեր, ավելի ցածր՝ 14 տոկոս տոկոսադրույքով: Նախկինում վարկերը տրամադրում էինք 15 տոկոսով: Դրամական այդ ռեսուրսները բանկն ստացել է գերմանական KfW բանկից հայ-գերմանական ֆոնդի (GAF) ծրագրերի շրջանակներում: Ճիշտ է, նման միջոցների բանկը տիրապետում էր նաև անցյալ տարի, բայց այն ժամանակ մենք, զանազան պատճառներով, չկարողացանք դրանք ակտիվորեն տեղաբաշխել: Այդ միջոցները նպատակայի՞ն էին: Այո, անկասկած, այդ միջոցներն ուղղված էին հենց գյուղատնտեսության վարկավորմանը: Կարևոր է, որ դրանք կրում են միջնաժամկետ և երկարաժամկետ բնույթ, որոնց հաշվին տրամադրվում են ինչպես մանր, այնպես էլ խոշոր վարկեր: Կարճաժամկետ վարկերը հիմնականում ուղղվեցին ֆերմերների շրջանառու միջոցների համալրմանը, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ վարկերը հիմնականում կրում են ներդումային բնույթ և ուղղված են ագրոբիզնեսի ծրագրերի իրականացմանը: Հետաքրքիր կլիներ Ձեզնից լսել գյուղի ներդրումային ակտիվության գնահատականների մասին, որքա՞ն միջոցներ են ուղղվել ներդրումային վարկերին: Ցավոք, պետք է ընդունենք, որ վերջին տարիներին ներդրումային վարկերի ծավալները կրճատվել են: Մի քանի տարի առաջ նկատվում էր բարձր ակտիվություն և այդ վարկերի նկատմամբ բարձր պահանջարկ: Այդ պահանջարկի մեծ մասը մենք կարողացանք հաջողությամբ բավարարարել, օգտագործելով զանազան, այդ թվում նաև սեփական ռեսուրսները: Մյուս բանկերն էլ էին ակտիվ: Այժմ ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսին է ծավալը, բայց այն կազմում է ագրովարկերի պորտֆելի մոտ 10 տոկոսը: Ավելի վաղ, երբ ընթանում էր նոր այգիների ակտիվ տունկը, ինչպես նաընդլայնվում էր ջերմոցային տնտեսությունների շինարարությունը, մեր ագրարային պորտֆելի մոտ 15 տոկոսը կազմում էին միջնաժամկետ և երկարաժամկետ ներդրումային վարկերը: Կարելի՞ է արդյոք ասել, որ ագրոբիզնեսը երկրում, պատկերավոր ասած, մեռավ սպասելով: Ես կասեի, որ դա համաշարհային ընդհանուր պրոբլեմ է: Նման իրավիճակ դիտվում է թե Ռուսաստանում, և թե Եվրոպայում: Ռուսաստանում, ընդհանրապես, տեղի են ունենում երևույթներ, որոնք ուղղակիորեն են ազդում մեզ վրա: Օրինակ, եթե հիշում եք, տարեսկզբին այնտեղ քննարկում էին աշխատանքային միգրանտների հարցը: Այժմ, թվում է, որ մեր հայրենակիցների գծով այդ հարցը վերանայվել է, սակայն, այն ժամանակ շատերը, որոնք, ի դեպ, Ռուսաստանում ունեին կայուն ամսական եկամուտ, ստիպված էին վերադառնալ ետ: Իսկ նրանց կողմից հայրենիք ուղարկվող դրամական փոխանցումները հաճախ հանդիսանում էին գյուղական բնակավայրերի մեր շատ հաճախորդների հիմական եկամուտը: Այդ միջոցները, ինչպես ես եմ հասկանում, ձևավորո՞ւմ են արդյոք պահանջարկ՝ այդ թվում բանկային ծառայությունների և լրացուցիչ ֆինանսավորման նկատմամբ: Այո, եթե հաճախորդը վճարունակ է, եթե նա սիստեմատիկորեն գումարներ է ստանում, մենք նրան սպասարկում ենք: Ուզում եմ նշել, որ այսօր Հայաստանի ագրոբիզնեսի առջև բարենպաստ հեռանկարներ են բացվում Ռուսաստանի գյուղատնտեսական ապրանքների ու պարենի շուկաներում իր կորցրած դիրքերը վերականգնելու առումով: Այսպես թե այնպես, բայց նշեմ, որ մենք ակտիվորեն մշակում և արդեն ձեռնամուխ ենք եղել ագրովարկավորման շուկա նոր պրոդուկտներ դուրս բերելուն: Մասնավորապես, մենք մտադիր ենք նոր տեխնոլոգիաներ ներդնել գյուղատնտեսության ոլորտում, որը թույլ կտա կրճատել ֆերմերական տնտեսությունների ծախսերը: Եղած տեխնոլոգիաները, ինչպես հայտնի է, շատ ծախսատար են: Բազմաթիվ երկրներում ներդրված են շատ ավելի տնտեսող տեխնոլոգիաներ: Մեզ համար լավ օրինակ է Իսրայելը, որտեղ, փաստորեն, անապատի մեջ հիմնվել է հզոր գյուղատնտեսական ոլորտ, որը բավարարում է ներքին պահանջարկը, ինչպես նաև թույլ է տալիս փորձարկել այդ ապրանքները բազմաթիվ երկրներում: Այո, ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, Իսրայելը Հայաստանի համար մեծ թեմա է, և բազմաթիվ վերլուծաբաններ չեն կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ ամենն այնտեղ հնարավոր, իսկ մեզ մոտ՝ոչ: Ահա օրինակը: Մեր բանկը իսրայելական մի ընկերությունից առաջարկ է ստացել Հայաստանում ոռոգման նոր համակարգ ներդնելու համար: Խոսքը գնում է կաթիլային ոռոգման համակարգի մասին: Այդ ընկերությունը հանդիսանում է նման համակարգեր արտադրող: Մեզ, մասնավորապես, առաջարկեցին Հայաստանում գտնել այդպիսի մի տնտեսություն, քանի որ նրանք հետազոտել ու պարզել էին, որ այդ համակարգը կարող է արդյունավետորեն գործել մեր երկրում: Այնպես որ, առաջարկը դեռ մնում է ուժի մեջ, և անհրաժեշտության դեպքում բանկը պատրաստ է ֆինանսավորել նման նախագծերը: Կարծում եմ, որ աշունը շատ հարմար ժամանակ է նման վարկային պրոդուկտները շուկա դուրս բերելու համար, քանի որ աշնանը հաճախորդներն ավելի ակտիվորեն են բանկից վարկեր վերցնում, իսկ ամռանը դիտվում է դրանց մարման ակտիվությունը:


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
14.05.2024
RUB4.240.00
USD387.690.05
EUR418.590.68
GBP486.740.91
CAD283.670.25
JPY24.79-0.08
CNY53.590.01
CHF427.21-0.27