Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2014 15:21

Հակոբ Անդրեասյան. Այսօրվա ռեֆորմներն իրենց բարդությամբ չեն զիջում մասնավորեցման շրջանում իրականացվածներին

Հակոբ Անդրեասյան. Այսօրվա ռեֆորմներն իրենց բարդությամբ չեն զիջում մասնավորեցման շրջանում իրականացվածներին




ԱրմԻՆֆո. ACBA-Credit Agricole Bank-ի Գլխավոր գործադիր տնօրենի Հակոբ Անդրեասյանի հետ զրույցի շարունակությունը Կարո՞ղ եք այդյոք, որպես պրոֆեսիոնալ, մեկնաբանել, թե ներքին շուկայում գյուղմթերքի գներն ինչո՞ւ են բարձր: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք բարձր է գյուղատնտեսական մթերքի արտադրության ինքնարժեքը: Հայտնի է, որ տարին անհաջող էր, եղան ցրտահարումներ: Բայց մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ մրգերի ու բանջարեղենի գները բարձրացան նաև այն պատճառով, որ ցրտահարություններից տուժած ֆերմերերի վնասները պետք է փոխհատուցվեին, ինչն էլ նրանք անում են: Բացի այդ, գների աճը կապված էր նաև մրգերի ու բանջարեղենի արտահանման ծավալների աճի հետ: Դուք իրավացի եք, երկրում աճում է գյուղատնտեսական արտադրության ինքնարժեքը՝ ծախսերը մեծ են, իսկ բեքը քիչ: Ես գտնում եմ, որ գյուղատնտեսական մթերքի գների աճը շարունակական գործընթաց է, և այն դիտվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մյուս երկրներում: Ավելանում են սպառման ծավալները, աճում է բնակչության թիվը, աճում է որակյալ գյուղմթերքների պահանջարկը: Սակայն, այնուամենայնիվ, գյուղատնտեսությունը Հայաստանում ունի զարգացման հսկայական ներուժ: Հայկական արտադրության որակյալ գյուղմթերքը հաջողությամբ է վաճառվում ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում: Եթե գյուղատնտեսությունը Հայաստանում ճիշտ կազմակերպվի և ներդրվեն արտադրության և վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաներ, ապա ոլորտն ի վիճակի է մեծ թռիչքների: Պատմեք, խնդրեմ, թե գյուղատնտեսության հետ կապված ինչպիսի՞ նոր պրոդուկտներ է պատրաստվում ներդնել բանկը: Բանկը տրամադրում է վարկային պրոդուկտների լայն տեսականի, այդ թվում նաև գյուղատնտեսության և ագրոբիզնեսի հետ կապված: Ժամանակի թելադրանքով որոշ պրոդուկտներ կորցրեցին պահանջարկը, որոշները ցածր արդյունավետության պատճառով դուրս եկան շուկայից, իսկ որոշ պրոդուկտներ, հակառակը, կատարելագործվեցին և շարունակում են գործել: Բայց, քանի որ մեր երկարամյա փորձը սովորեցրել է օպերատիվերոն արձագանքել պահանջարկին, մենք պարբերաբար ուսումնասիրում ենք տրենդները, նորացնում հին պրոդուկտները, վերայնայում տրամադրման պայմանները: Այսօր մենք մտադիր ենք թեթևացնել այն պրոդուկտների մատչելիությունը, որոնք կրում են, այսպես ասած, տեխնոլոգիական բեռնվածություն և ուղղված են գյուղատնտեսության արտադրության և ագրոբիզնեսի արդիականացմանը: Օրինակ, խոսքը կարող է գնալ նաև ավելի արդյունավետ հակակարկտային տեխնոլոգիաների մասին: Ճիշտ է, դրանք շատ թանկ ներդրումներ են, բայց արդյունավետությունը երկարաժամկետ է: Այդ տեխնոլոգիաները պարտադիր չէ ձեռք բերել արտասահմանում, դրանք կարելի է արտադրել նաև Հայաստանում, լիովին ընդունելի գնով: Խոսքը, ինչպես դուք, հավանաբար, հասկացաք, գնում է այդ նույն հակակարկտային սարքավորումների մասին, ինչի մասին վաղուց արդեն խոսում ենք, բայց ոչ մի կերպ չենք կարողանում ձեռնամուխ լինել դրա արտադրությանը: Բայց չէ՞ որ եղան ֆերմերական տնտեսություններ, որոնք ծախսեր կատարեցին և ձեռք բերեցին դրանք արտասահմանում, փրկելով իրենց տնտեսություններն աղետից: Անհետաձգելի լուծում պահանջող մյուս պրոբլեմն ագրոռիսկերի ապահովագրությունն է: Այդ գործիքի բացակայությունը կապում են այն հանգամանքի հետ, որ դրա կիրառման հետևանքով վարկերը կթանկանան: Բայց ես հակված չեմ իրար հետ կապել այս երկու տարրերը: Պրոբլեմը կայանում է նրանում, որ հայկական ապահովագրական ընկերություններն այդ հատվածում չեն աշխատում, քանի որ այն համարում են բարձր ռիսկային և ի վիճակի չեն կառավարել այդ ռիսկերը: Իմ ֆրանսիացի գոևրծընկերները, որոնք նույնպես ուսումնասիրել են Հայաստանի իրավիճակը, եկել են եզրակացության, որ այստեղ դեռ վաղ է ներդնել ագրոռիսկերի ապահովագրության գործիքը: Բայց այժմ մենք փնտրում ենք մեխանիզմներ, որոնք տնտեսվարող սուբյեկտներին թույլ կտան օգտվել այդ ապահովագրությունից: Ներկայումս մենք գործընկերներ ենք փնտրում: Այո, անհրաժեշտ է հաշվի առնել, որ ագրոռիսկերի ապահովագրության ներդրումն, անկասկած, կբերի գյումթերքի թանկացմանը, քանի որ այն տնտեսվարող սուբյեկտների համար նոր ծախսեր է առաջացնում: Սակայն, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ դրա բացակայությունը հաճախ ազդում է արտադրանքի ինքնարժեքի վրա և նույնպես բերում է գների աճին: Նշանակում է, գնագոյացման մեխանիզմների ճիշտ հաշվարկի շնորհիվ հնարավոր է կոմպենսացնել օգուտներն ու վնասները, կայունացնելով գները: Համենայն դեպս, կարելի է սկսել այսպես կոչված փոքր ապահովագրությունից, ապահովագրավճարների փոքր չափերով, որոնք կարող են երաշխավորել գոնե նվազագույն ռիսկերը: Մի խոսքով, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Այստեղ կա ևս մի փոքրիկ նրբություն՝ ապահովագրությունը եկամատաբեր է դառնում այն դեպքում, երբ հաճախորդն օգնվում է ոչ թե փաթեթի մեկ, այլ մի քանի պրոդուկտներից: Կարծում եմ, որ ապահովագրական ընկերությունների համար հետաքրքիր կլիներ աշխատել «փաթեթային հաճախորդների» հետ, բայց նրանք դեռ պատրաստ չեն դրան, համարելով, որ դրանք ավելորդ ծախսեր են: Մենք հոգեբանորեն դեռ պատրաստ չենք հասկանալ, որ ապահովագրությունը ոչ թե շքեղություն է, այլ անհրաժեշտություն: Չե՞ք կարծում, որ պետության մասնակցությունն անհրաժեշտություն է այս ոլորտում, կամ էլ, առնվազն, պետություն-մասնավոր հատված գործընկերությունը: Ես չգիտեմ, թե որքանով կարող է հիմնավորված լինել պետության մասնակցությունը, այդ հարցերն արդեն գտնվում են գյուղնախարարության ուշադրության կենտրոնում և տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ: Բայց ոլորտի ներկայացոցիչներն իրենք պետք է հանդես գան համապատասխան առաջարկներով: Պետք է կատարել նախնական լուրջ հետազոտություններ, պարզելո համար, թե որքանո՞վ կարող է պետության մասնակցությունը լինել արդարացված, և հատկապես ինչո՞վ կարող է նա օգնել: Նշեմ, որ նախնական քննարկումների ընթացքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ ցանկություն հայտնեցին օգտվել փոքր գյուղատնտեսական ապահովագրությունից, բայց թե որքանո՞վ այդ պրոդուկտը պահանջված կլինի զանգվածային սպառման առումով, դեռ պարզ չի: Մենք պետք է ուսումնադիրենք այդ դաշտը, հնարավոր է, որ միջազգային գործընկերների հետ համատեղ, որոնք ունեն համապատասխան փորձ, փոձելով մշակել հստակ առաջարկներ: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա մենք, բնականաբար, շատ ենք շահագրգռված այդ պրոդուկտի ներդրման մեջ: Միևնույն ժամանակ, ես հակված չեմ համարել, որ մեր գյուղատնտեսությունը դոփում է տեղում: Վերջին տարներին շատ բան է փոխվել դեպի լավը: Պրոբլեները հիմնականում կայանում են նրանում, որ տնտեսությունները շատ փոքր են, հետևաբար, ավելի քիչ եկամտաբեր են ու ավելի շատ ծախսատար: Այդ համատեքստում շատ են խոսում գյուղատնտեսական կոոպերատիվների մասին: Վերջերս պատիվ ունեցա ծանոթանալ ֆրանսիական փորձին, այցելեցի մի կոոպերատիվ, որը մասնակգիտանում է մսի վերամշաման ուղղությամբ: Ֆերմերները կոոպերատիվին միս են մատակաարում, որը վերամշակվում է այն զանազան մսամթերքների, ընդ որում, այդ թվում պատրաստում են նաև պատվիրատուի բաղադրատոմսերով: Այդ կոոպերատիվը վաճառքով չի զբաղվում, այն միայն կատարում է իր անդամ-ֆերմերների պատվերները: Արդյունքում, իր միսը վերամշակելու համար ֆերմերը մեծ ծախսեր չի կատարում, քանի որ դա անում է կոոպերատիվը, որն ունի ցածր ինքնարժեք և արտադրության խոշոր ծավալներ: Ես ծանոթացա նաև գինի արտադրող կոոպերատիվերի գործունեությանը: Միավորվում են մի քանի գինեգործ և իրենց խաղողը վերամշակելու նպատակով հանձնում կոոպերատիվին: Ֆերմերները, մտնելով կոոպերատիվ, ձեռք են բերում երաշավորված մթերողի, իսկ հետո իրար մեջ կիսում շահույթը: Ֆրանսիական Credit Agricole-ը խրախուսում է նման կոոպերատիվների ստեղծումը, մասնավորապես, մշակելով հստակ բիզնես-նախագծեր և զբաղվելով վարկավորման կազմակերպման հարցերով: Մենք էլ կարող ենք նման նախագծեր մշակել, բայց անհրաժեշտ է, առաջին հերթին, հաճախորդի ցանկությունը և շահագրգռվածությունը: Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մոտ սեփականատիրական զգացումները որոշակիորեն սրված են, բայց դա արդյունավետ տնտեսվարությունից կամ ապագա եկամուտներից հրաժարվելու պատճառ չի կարող լինել: Բանկային հատվածում դիտվում է միտում, որը կապված է տնտեսական ընդհանուր իրավիճակի հետ. Բանկերի մոտ հայտնի,և հասկանալի, պատճառներով աճում են ոչ տոկոսային եկամուտները, իսկ տոկոսային եկամուտները կրճատվում: Բանկերն սկսել են մշակել այնպիսի պրոդուկտներ, որոնք ավելացնում են միջնորդավճարների ծավալները: Դա բանկերի բնական արձագա՞նքն է ճգնաժամին, որը կապված է վարկավորման նվազեցման հետ, ինչը պայմանավորված է նաև վարկերի նկատմամբ վճարունակ պահանջարկի բացակայությունով: Բանկերն սկսում են շեշտը դնել տարբեր ծառայությունների, ինչպես նաև ոչ վարկային պրոդուտների վրա: Բայց այդ ոչ-վարկային ու մանր-վարկային մանրածախի հաջողությունը շատ է կախված հաճախորդների բազայի ծածկույթից ու չափերից: Բանկերն ստիպված են իսկական պայքար մղել հաճախորդների համար, բացելով ավելի շատ մասնաճյուղեր, հատկապես քաղաքներում: Չնայած ձեր կողմից գլխավորվող բանկի յուրահատուկ առաքելությանը, այն վաղուց արդեն դրսևորվում է որպես հաջողակ և ունիվերսալ բանկ, քանի որ դուք էլ եք ավելացնում ներկայության կետերի քանակը քաղաքներում: Մ՞իթե նման խոշոր բանկի համար էլ է այդքան անհրաժեշտ ավելի շատ ծախսեր կատարել մասնաճյուղերի ցանցն ընդլայնելու ուղղությամբ: Շրջաններում մենք միշտ էլ ուժեղ ենք եղել, մեր գործունեությունն սկսել ենք շրջաններից և երկար ժամանակ աշխատել ենք շրջանների հետ:Այժմ աշխատում ենք Հայաստանի բոլոր շրջաններում: Պրոբլեմը կայանում է նրանում, որ շրջաններում ունենալով բավականաչափ հագեցված մասնաճյուղային ցանց, Երևանում մենք չունեինք բավարար ներկայություն: Այժմ ցանկանում ենք մեր ներկայությունն ապահովել մայրաքաղաքի տարբեր համայնքներում: Ինչպես նշվեց, շատ կարևոր է, որպեսզի ծառայությունները բերեն ոչ միայն տոկոսային, այլ նաև ոչ-տոկոսային եկամուտներ, քանի որ վարկային մարժան, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, գնալով փոքրանում է: Օրինակ, Ֆրանսիայում որոշ բանկեր աշխատում էին գրեթե բացասական մարժայով կամ ընդհանրապես չէին վաստակում: Բայց նրանք աշխատում են բազմաթիվ այլ պրոդուկտներով: Ֆրանսիայի բանկային համակարգը յուրահատուկ է նրանով, որ այնտեղ, օրինակ, շատ են տարածված, այսպես կոչված, խաչաձև վաճառքները, օրինակ, բանկային ծառայությունները վաճառվում են ապահովագրության հետ միասին: Հաճախ բանկերն ունենում են իրենց ապահովագրական ընկերությունները, որոնք աշխատում են տարբեր ապահովագրական դասերով: Նրանք կարող են շատ օպերատիվորեն արձագանքել պրեբլեմներին ու հաճախորդների պահանջներին: Օրինակ, Credit Agricoleը հանդիսանում է երեք ապահովագրական ընկերությունների հիմնադիր: Շրջաններից մեկում բանկն իր եկամուտների կեսից ավելին ստանում է ապահովագրական գործունեությունից: Բանկային մրցակցությունը սրվել է ողջ աշխարհում, դրա համար էլ բանկերն իրենց եկամուտները մեծացնելու համար ներդնում են նոր տեխնոլոգիաներ, կրճատում ծախսերը և վաճառում բանկային ոչ ավանդական պրոդուկտներ: Այդ ուղին նրանք վաղուց են անցել, ընդ որում, անցել են շատ երկար: Իսկ մենք այն անցնում են արագացված տեմպերով, օգտագործելով արդեն եղած մեթոդներն ու տեխնոլոգիաները: Այսօր մենք արդեն շատ քիչ բանով ենք զիջում մեր արտասահմանյան գործընկերներին, միակ բանը, ինչում թույլ ենք, դա շուկայի մասնագետների պակասն է, ինչպես նաև տեղի ունեցածը համարժեք գնահատելու, լուրջ համալիր խնդիրներ իրականացնելու և լուծումներին համակարգային և համալիր մոտեցումներ տալու ունակությունը: Այսօրվա ռեֆորմներն ապագայի համար իրենց կարևորությամբ չեն զիջում այն բարեփոխումներին, որոնք իրականացվում էին սեփականաշնորհման և շուկայական տնտեսության նախահիմքերի ստեղծման փուլում: Այդ թվում ես նկատի ունեմ նաև կենսաթոշակային համակարգը: Այն ցույց տվեց բնակչության վստահության անբավարարությունը ռեֆորմների նկատամբ, իսկ այդ գործոնը պետք է փոխվի: Այդ դեպքում մենք կարող ենք դուրս գալ տնտեսական փոխհարաբերությունների, սատանդարտների ու լուծումների մի նոր մակարդակ: Երկրի տնտեսության առջև ծառացել է փոքր և միջին բիզնես զարգացման կարևորագույն խնդիրը: Սակայն, ստեղծվում է տպավորություն, որ այդ խնդիրը դառնում է անհասանելի, ընդ որում՝ նաև բանկերի համար, որոնք վերջին 1-2 տարիներին էապես կրճատեցին ՓՄՁ վարկավորման ծավալները, չնայած աջակցության ծրագրերին, ինչպես նաև օտարերկրյա լուրջ ֆոնդավորմանը: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հարցի վերաբերյալ: Ներկայումս մենք շատ ենք շահագրգռված ՓՄՁ ոլորտի վարկավորման մեջ, որը վերջին ճգնաժամային տարիներին կրճատվեց: Նախկինում բանկերն այս հարցում պրոբլեմներ չունեին, ու չէին էլ մտածում միմյանցից հաճախորդ փախցնելու մասին: Յուրաքանչյուր հայկական բանկ ուներ ՓՄՁ ոլորտի իր հաճախորդների բազան և հանգիստ աշխատում էր այդ հատվածում: Բայց հիմա ՓՄՁ հաճախորդ-սուբյեկտների թիվը կտրուկ կրճատվեց, ինչը մեծ պրոբլեմ դարձավ բանկերի համար: Այդ հաճախորդները մի բանկից քոչում են մյուսը, կարծելով, թե պրոբլեմը բանկի մեջ է, պատճառները չփնտրելով իրենց մեջ: Բախվելով ընթացիկ վարկերի սպասարկման հետ կապված պրոբլեմներին, նրանք ավելի են մեծացնումիրենց վարկային բեռնվածությունը, վերաֆինանսավորելով պարտքը: Այո, ժամանակին նրանք տեղավորվում էին հիմնական միջոցներում և նոր տեխնոլոգիաներում, բայց վերջին տարիներին արտադրության և սպասարկման ծավալները կրճատվեցին, իսկ վարկային բեռնվածությունը մնաց նույնը: Դա բանկային համակարգի հիմնական պրոբլեմներից մեկն է, երբ հաճախորդների թիվը պակասում է, մրցակցությունն աճում, իսկ հաճախորդները մի բանկից մյուսն են վազում: Մեր գործարարները դժվարությամբ են հրաժեշտ տալիս այն ամենին, ինչը գնել են նախկինում, ենթադրելով, որ թանկ են վճարել, և այժմ ստիպված են վաճառել ավելի էժան: Նրանք չեն էլ մտածում, որ իրենց վարկային պարտավորվածությունը գնալով մեծանում է, ու որքան արագ նրանք հրաժեշտ տան իրենց որոշ ակտիվներին, այնքան շատ ավելի լավ: Պատմեք ACBA Bussines-pertner ծրագրի մասին: Ծրագիրը ենթադրում է բիզնեսի իրականացման մոտեցումների հայեցակարգային փոփոխություններ, այսինքն, բիզնեսի կառուցվածքի և փիլիսոփայության փոփոխություններ: Նախկինում բանկերը հաճախորդներին վաճառում էին մի կոնկրետ պրոդուկտ, մինչդեռ հաճախորդը կարող էր ունենալ մի քանի պրոդուկտ, ինչպես այդ, այնպես էլ մյուս բանկում: Առաջ բանկերն այնքան էլ չէին մտածում, որպեսզի հաճախորդը լինի գոհ ու երջանիկ, աշխատելով «այն ինչ ինձ համար ձեռնտու է, այն էլ կվաճառեմ, իսկ ինչը ձեռնտու չէ, թող հաճախորդը փնտրի մյուս բանկերում» սկզբունքով: Այդ մստեցումն իրեն ամբողջովին սպառել է: Այժմ հաճախորդը դիտվում է որպես լիարժեք գործընկեր, և բանկը ձգտում է բավարարել նրա բոլոր համալիր պահանջները: Մենք առաջարկում ենք «բանկ-հաճախորդ» երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ: Յուրաքանչյուր հաճախորդի հետ նման համագործակցության ձևաչափը ենթադրում է անհատական աշխատանք: Բանկը պետք է լավ տեղեկացված լինի հաճախորդի պահանջների, նրա բիզնեսում, ինչպես նաև անձնական կյանքում տիրող իրավիճակի մասին, պարբերաբար նորացնի այդ տեղեկությունները: Դա բանկին թույլ կտա օպերատիվորեն արձագանքել հաճախորդի պրոբլեմներին, առաջակելով նրան լուծման այլ տարբերակներ: Դրանով հաճախորդը բանկի համար դառնում է կանխատեսելի: Մշտապես թարմացնելով հաճախորդի վերաբերյալ տվյալները և պարբերաբար տեղեկություններ ստանալով նրա կյաքում տեղի ունեցած իրադարձությունների մասին, բանկը հնարավորություն է ստանում հաճախորդին առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք նրա համար անհրաժեշտություն են հատկապես այդ պահին: Բացի այդ, բանկում փոխվում է նաև աշխատանքի կազակերպումը, ինչը շատ կաևոր է: Բանկը պետք է ունենա համապատասխան կառուցվածք և համապատասխան տեխնոլոգիաներ: Մենք հաճախորդներին առաջարկում ենք փաթեթային առաջարկների լայն տեսականի: Ինչպիսի՞ ցուցանիշների բանկը կհասնի մինչև տարեվերջ: Այժմ մեզ համար կարևորն ստեղծված իրավիճակում ճիշտ լուծումներ գտնելն է, և մենք այս կամ այն ցուցանիշներով չենք ձգտում դառնալ առաջատար: Մենք աշխատում ենք վնասով, քանի որ դասակարգեցինք մի քանի մարված խոշոր վարկեր, որոնք տրամադվել էին մի քանի տարի առաջ: Մենք ուզում ենք վերջականապես մաքրել մեր հաշվեկշիռը, ինչն սկսեցինք տարեսկզբին: Բանկի վնասը, որն արձանագրվել է առաջին կիսամյակի ադյունքներով, կրճատվեց 2 անգամ, մինչև 600 մլնդրամ: Բակն այս կիսամյակում նույնպես դուրս գրելու բաներ ունի, և այդ հարցը քննարկվել է բաժնետերերի հետ: Մյուս ցուցանիշներով. ակտիվները տարեսկզբի համեմատ աճել են մինչև 269 մլրդ.դրամ, կապիտալը կրճատվել է 600 մլն.դրամով, այսինքն, այնքանով, որքան վնասի չափն է, վարկային պորտֆելն աճել է մինչև 176 մլրդ.դրամ: Բանկն իր առջև խնդիր է դրել մինչև տարեվերջ վարկային պորտֆելը հասցնել 185-190 մլրդդրամի, չնայած այդ խնդիրը դժվար իրականացնելի է, քանի որ գյուղատնտեսական վարկերն աշնանը մեծ պահանջարկ չեն ունենում: Բանկը նախատեսում է մեծացնել նաև ավանդների պորտֆելը, ինչպես նաև բացել 4 նոր մասնաճյուղեր, որից 2-ը Գյումրիում, իսկ մեկական մասնաճյուղ՝ Մեծամորում և Երևանում: Ընթացիկ տարում արդեն բացվել է 3 մասնաճյուղ: Հաջորդ տարի նույնպես կբացվեն նոր, ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցված մասնաճյուղեր: Մենք մտադիր ենք նաև ավելացնել աշխատակիցների թիվը համալրելով կադրային ներուժը բարձրակարգ մասնագետներով:



Զրույցը վարեց Էմանուիլ Մկրտչյանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Շիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամՇիրակի մարզում խոշոր խեցգետնաբուծական համալիր կկառուցվի. ներդրումների ծավալը կազմել է 300 մլն դրամ
Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվինՀայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է՝ ոսկեգործության ճյուղի հաշվին
Երևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրելԵրևանն ու Բուդապեշտը տնտեսական համագործակցության զարգացման շուրջ համաձայնագիր են ստորագրել
Eurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթըEurowings-ը գործարկել է Բեռլին-Երևան-Բեռլին չվերթը
Ռուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննաՌուսաստանը շաքարի արտահանման արգելք է սահմանել. Հայաստան թույլատրվում է արտահանել 28 հազար տոննա
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում սոցվճարների և կենսաթոշակների ծախսերն աճել են մոտ 50%-ով
ՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համարՎԶԵԲ-ը Հայաստանին 9.3 մլն եվրո կտրամադրի կանաչ տեխնոլոգիաների աջակցության համար
Համաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքըՀամաշխարհային բանկը Հայաստանին խորհուրդ է տալիս մշակել ներդրումային ռազմավարություն և վերանայել 20-ամյա վաղեմության ոլորտային օրենքը
2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով2024 թվականի հունվար-մարտին Հայաստանի պետբյուջեի եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 41 մլրդ դրամով
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Համաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումըՀամաշխարհային բանկի փորձագետը նշել է Հայաստանի արտահանման ուղղությունների թույլ դիվերսիֆիկացումը
ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրըԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը
Պետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. ՓաշինյանՊետությունը ռեստորաններից պետք է պահանջի պահպանել հեղինակային իրավունքները և հնչեցվող երաժշտության դիմաց կատարել համապատասխան վճարում հեղինակին. Փաշինյան
Հայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներովՀայաստանի միջազգային համախառն պահուստները շարունակում են նվազել ՝ 3.3 մլրդ դոլար 2024թ. առաջին եռամսյակի արդյունքներով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու մասին համաձայնագրի վավերացմանը
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերըFLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան-Նիցցա-Երևան  երթուղով չվերթերը
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնըԷկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է լուծարել Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնը
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը ՀայաստանումTeam-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Հայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համարՀայաստանն ավելի քան 6 մլն դոլար կհատկացնի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի անցկացման համար
Հայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավարՀայաստանում դիտվում է մի շարք հայկական հեռուստաալիքների մասնագիտացման միտում. ՀՌՀ ղեկավար
Հայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգիցՀայաստանը կրկնակի բարձրացնում է շրջանառության հարկի դրույքաչափերը. իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել համակարգից
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման մեխանիզմ
Հայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծըՀայաստանի շուկայի մասնակիցների սպասումներն արտահայտում են մինչեւ տարեվերջ հաշվառման տոկոսադրույքի աստիճանական նվազման հետագիծը
ՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումըՀՌՀ-ում կայացած միջազգային գիտաժողովում տնտեսագետ գիտնականները քննարկել են ԵԱՏՄ-ում ֆինանսական ինտեգրման խորացումը
Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի Երեւանում Համաշխարհային առեւտրի կենտրոնը կկառուցի "Ռենշին" ընկերությունը
Հայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտումՀայաստանի ՆԳՆ-ը և ԱԶԲ-ը քննարկել են փոխգործակցության հնարավորությունները տարերային աղետների ռիսկի կառավարման ոլորտում
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Մարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգումՄարտին Գալստյանը նշել է վարկավորման ակտիվությունը Հայաստանի բանկային համակարգում
ԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարիԿԲ ղեկավար. Արտաքին պահանջարկն ավելի զուսպ է, քան նախորդ տարի
ՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանըՀԲ-ն Հայաստանի համար հաստատել է 116 մլն դոլարի աջակցություն կանաչ, ներառական և դիմակայուն զարգացմանը
Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի է իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 8.5%-ից մինչեւ 8.25%
Հայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումարՀայաստանում պարտապանների եկամուտները կարող են բռնագանձվել միայն մինչև նվազագույն աշխատավարձի չափին համապատասխան գումար
ՀՀՀ-ի ՀՀՀ-ի "դստերը" կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև՝ ողջ հանրապետությունում
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Փոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկերՓոխվարչապետ. Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր
Կադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքումԿադաստր. Երևանում բնակարանները մեկ տարում թանկացել են 12,9% - ով՝ դրանց առքուվաճառքի գործարքների 39,8% աճի դեպքում
Վարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբՎարչական իրավախախտման վերաբերյալ 10-ից ավելի վարույթ է հարուցվել կենսաչափական և հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակողների նկատմամբ
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
13.05.2024
RUB4.240.04
USD387.64-0.37
EUR417.91-0.33
GBP485.83-0.42
CAD283.42-0.19
JPY24.87-0.04
CNY53.58-0.13
CHF427.48-0.46