Երեթշաբթի, 23 Սեպտեմբերի 2014 18:27
Priority Card Ինեկոբանկից` ճամփորդել սիրողների համար
ԱրմԻնֆո. Ինեկոբանկն առաջարկում է Priority Card նոր քարտատեսակը, որը ոչ միայն պլաստիկ քարտ է, այլեւ ներառում է մի շարք առավելություններ, մասնավորապես, 90 օրյա ճանապարհորդական ապահովագրություն և Priority Pass ծրագրին անդամակցություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից, Priority Pass միջազգային ծրագիրն օդանավակայանների VIP գոտիներ մուտքն ապահովող աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ծրագիրն է:
Աղբյուրի համաձայն, ծրագրից օգտվող քարտապանները կստանան 100-ից ավել երկրների, 300-ից ավել քաղաքների, 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիների մուտքի իրավունք:
Այն հնարավորություն է ընձեռում ուղևորությունների ընթացքում օգտվել. օդանավակայանների VIP գոտիների ծառայությունների լայն ընտրանուց, առաջարկվող ուտեստներից, խմիչքից, հանգստի սենյակներից՝ զերծ պահելով թռիչքի հետաձգման անհարմարություններից:
Ինեկոբանկի Priority Card նոր քարտատեսակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ բանկի ինտերնետային կայքում` www.inecobank.am, կամ զանգահարելով (010) 510-510 հեռախոսահամարով: