Շաբաթ, 27 Սեպտեմբերի 2014 16:16
Վինդսերֆերների ձմեռային հավաքները կանցնեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորության ներքո
ԱրմԻնֆո. Ձգտելով աջակցել երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին: Այս նպատակով բանկն աջակցում է Երևանի առագաստային ակումբին: Բանկի շնորհիվ կլուծվի տրանսպորտի ու վինդսերֆինգով զբաղվող երեխաների` Երևանից Սևանա լիճ և ձմեռային հավաքներին` Ծաղկաձոր տեղափոխման հարցը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի լրատվական ծառայությունից:
Երևանի առագաստային ակումբը ստեղծվել է 2006թ. հունվարին: Ակումբի հիմնական նպատակը առագաստային սպորտի զարգացումն ու մասսայականացումն է: Ակումբը Երևանում ունի հիմնական բազա: Սևանա լճի ափին է գտնվում ակումբի հիմնական բարեկարգ բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ մարզիկները, այլ նաև հյուրեր արտերկրից: Ամեն տարի Սևանա լճում անցկացվում է մի քանի մրցաշար, այդ թվում նաև` Հայաստանի առաջնություն:
Ամեն տարի վինդսերֆինգի ակումբ է ընդունվում մոտ 100 երեխա: Ակումբի սաների թվում են Մանկական օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի, Ռուսաստանի առաջնության մեդալակիրներ:
«Մենք դրական ենք գնահատում Հայաստանում առագաստային սպորտի զարգացման հեռանկարները: Աջակցություն ցուցաբերելով Երևանի առագաստային ակումբին` մենք մեր ավանդն ենք ներդնում երիտասարդության շրջանում աոողջ ապրելակերպի տարածման գործում: Վստահ եմ, որ հայ վինդսերֆերները կշարունակեն հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում, իսկ մեր համագործակցությունը Երևանի առագաստային ակումբի հետ կընդլայնվիե,-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: