Շաբաթ, 27 Սեպտեմբերի 2014 16:03
Արմսվիսբանկը հանդես է եկել որպես Հայաստանի դեղամիջոցներ արտադրողների և ներմուծողների միության բանկ-գործընիկեր
ԱրմԻնֆո. Արմսվիսբանկը հանդես է եկել որպես Հայաստանի դեղամիջոցներ արտադրողների և ներմուծողների միության բանկ-գործընիկեր: Արմսվիսբանկի և Հայաստանի դեղամիջոցներ արտադրողների և ներմուծողների միության միջև համագործակցության հուշագիրն ստորագրվել է սեպտեմբերի 26-ին, Երևանում ընթացող «Ֆարմա-Արմենիա ԷՔՍՊՈ 2014» դեղագործական մրցակցության 6-րդ միջազգային կոնֆերանսի շրջանակներում:
Հուշագրի շրջանակներում համագործակցության նպատակներից մեկը դեղագործական ձեռնարկույթունների ֆինանսավորման համար ֆինանսական միջոցներ ներգրավելն է, ներդնելով այնպիսի լուծումներ, ինչպիսիք են`առևտրի ֆինանսավորումը և երկարաժամկետ վարկավորումը միջազգային ծրագրերի շրջանակներում:
Համագործակցության շրջանակներում Արմսվիսբանկը մտադիր է կազմակերպել մի շարք սեմինարներ, Միության անդամներին առաջարկվող ծառայություններին ծանոթացնելու համար:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դեղագործական արտադրության ծավալը Հայաստանում 2013 թվականին կազմել է 5.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 29.9%:
Նշենք, որ «Արմսվիսբանկը» հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, աշխարհահռչակ »Franck Muller Watchland ժամացույցների գործարանի կողմից, որի հիմնադիրը, սեփականատերը և գլխավոր գործադիր տնօրենն է Վարդան Սիրմակեսը: Բանկի բաժնետերերն են` Վարդան Սիրմակեսը (Շվեյցարիա)` 80% և «Belegingsmachepij Jongo» LLC-ն`20%: Բանկը մասնագիտացվում է բանկային գործունեության 3 հատվածներում` կորպորատիվ բանկինգ, ներդրումային բանկինգ և պրիվատ բանկինգ:. Բանկի ակտիվները 2014-ի հուլիսի 1-ին կազմել են 72.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 24%: Կանոնադրական կապիտալը նույն ժամանակահատվածում աճել է 44%, մինչև 10.1 մլրդ.դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը նույն ժամանակահատվածում կազմել է 21 մլրդ դրամ, տարեկան աճը` 56%: Բանկի վարկային պորտֆելը հաշվետու ժամանակահատվածում աճել է 11%, մինչև 30.1 մլրդ դրամ: Բանկի արժեթղթերի պորտֆելի ծավալը կազմել է 32.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 70%: Բանկի շահույթը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 1.2 մլրդ.դրամ, տարեկան աճը` 67%: Բանկի ROA-ն առաջին կիսամյակում կազմել է 3.38% (նմախորդ տարվա 3.18% -փոխարեն), իսկ ROE –ն կազմել է 13,61% (նախորդ տարվա 13,84%-ի փոխարեն):