Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2014 18:35
Ամերիաբանկ՚ ՓԲԸ-ն և FMO-ն կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 9-ին ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ն և FMO-ն (Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը) կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարի փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր: ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայկական բանկը փոխարկելի ստորադաս փոխառություն է ներգրավում միջազգային ֆինանսական կազմակերպությունից, ինչը հայկական բանկային համակարգի հանդեպ միջազգային ներդրողների աճող վստահության խոսուն ապացույց է:
FMO-ի և Ամերիաբանկի համագործակցությունն սկսվել է դեռ 2009թ., երբ շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի հաջող ներդրման շնորհիվ Ամերիաբանկն առաջին անգամ ստացել է տոկոսադրույքի իջեցում FMO-ից: Ամերիաբանկն FMO-ին հանդես է եկել առաջարկով հասարակ և փոխարկելի ստորադաս վարկերի համակցության միջոցով Բանկի կապիտալը համալրելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա ընկերությանը փոխարկումից հետո դառնալ Բանկի բաժնետեր և աջակցել Ամերիաբանկինª միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու իր միջնաժամկետ նախագծերում:
FMO-ն կնքել է գործարքըª բարձր գնահատելով Ամերիաբանկի բացառիկ բաժնետիրական կառուցվածքը, կորպորատիվ կառավարման մակարդակը և կարևորելով շարունակաբար աճող ֆինանսական ցուցանիշներըª դրանով իսկ աջակցելով Բանկին իր առաջիկա ռազմավարական նպատակների իրականացման գործում որպես կարևոր գործընկեր: Կապիտալի փոխարկվող այս երկարաժամկետ փոխառությունը կարող է էապես խթանել Բանկի զարգացմանըª նպաստելով վարկային պորտֆելի հետագա աճին: Այս գործարքի շնորհիվ FMO-ին հնարավորություն է ընձեռվում միջոցներ տրամադրել առաջատար հայկական Բանկինª աջակցելով Բանկի պրոֆեսիոնալ ղեկավար անձնակազմին և ամրապնդելով երկարաժամկետ համագործակցության հիմքերը Բանկի զարգացման հաջորդ փուլում:
ՙՄենք շատ ուրախ ենք արժանանալ FMO-ի վստահությանը և հուսով ենք, որ մեր սերտ համագործակցությունը կշարունակվի տարիներ ի վեր, իսկ մեր համատեղ ջանքերն օգուտ կբերեն ոչ միայն մեր կազմակերպություններին, այլև ՀՀ ամբողջ բանկային համակարգին՚,- նշել է Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
ՙՄենք հպարտ ենք շահավետ գործընկերություն ծավալել Ամերիաբանկի հետ և կշարունակենք Հայաստանի բանկային համակարգը պատասխանատու և կայուն ձևով զարգացնելու ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը՚,- ասել է FMO-ի գլխավոր տնօրեն Նանո Կլեյտերպը:
Նշենք, որ Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ է մատուցում բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի բաժնետերն է Америя Групп CY Ltd ընկերությունը, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 100%: