Չորեքշաբթի, 22 Հոկտեմբերի 2014 19:00
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երևանում բացել է «Տիգրան Մեծ» նոր մասնաճյուղը
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է Հայաստանում թվով 52-րդ՝ «Տիգրան Մեծ» մասնաճյուղը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է մամուլի ծառայությունից, մասնաճյուղը գտնվում է Երևան քաղաքում, Էրեբունի համայնքի՝ Տիգրան Մեծի պողոտաի 74 հասցեում: Ինչպես մյուս, այնպես էլ այս մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայությունները իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Աղբյուրի համաձայն, երկու ամիսների ընթացքում բանկի նորաբաց մասնաճյուղում առաջին 100 (հարյուր) American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիները կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից: Ինչպես նաև առաջին 100 (հարյուր) ֆիզիկական անձինք կստանան սպառողական վարկեր 1% ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ դրամական ժամկետային ավանդի համար դիմելու դեպքում՝ գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: Իսկ մասնաճյուղի ծառայություններից օգտվող առաջին 50 (հիսուն) անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար՝ ընթացիկ հաշիվ բացելու դեպքում անվճար կտրամադրվի Visa Business քարտ և նրանք կազատվեն առաջին տարում սպասարկման միջնորդավճարի գանձումից:
Նշենք, որ իր մասնաճյուղերի ցանցով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ երրորդն է Հայսատանի բանկային համակարգում, իսկ մարզային մասնաճյուսերի թվթվ երկրորդն է: Ներկայումս բանկը Երևանում ունի 14, իսկ մարզերում` 38 մասնաճյուղ, ապահովելով իր ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006թ.-ին Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ Ակբա բանկի հիմնական բաժնետեր: Բանկի հանդեպ մեծ վստահության մասին է վկայում այն հանգամանքը, որ հիմնադրման պահից մինչ այժմ բանկի հաճախորդների թիվը բազմապատկվել է 25 անգամ և այսօր բանկն ունի ավելի քան 276 000 հաճախորդ: Բանկի գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 5 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 52-ի: Բանկն ունի 1200 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներկայումս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի առաջատարներից մեկը մի շարք հիմնական ֆինասական ցուցանիշներով: