Երկուշաբթի, 6 Հոկտեմբերի 2014 18:29
«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» և American Express-ը վերակնքել են համագործակցության պայմանագիրը
ԱրմԻնֆո. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ» և American Express վճարային համակրգը մտադիր են շարունակել համագործակցությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, համապատասխան պայմանագիր է վերակնքվել Նյու Յորքում: Փաստաթուղթն ստորագրել են «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ» գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և American Express ընկերության փոխնախագահ, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի, ԱՊՀ երկների գծով գործադիր տնօրեն Քոլին Օ’Ֆլաերթը:
Աղբյուրի համաձայն, համագործակցության շուրջ նոր պայմանագրի կնքումը«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ» հնարավորություն է տալիս շարունակել Հայաստանում բացառիկ իրավունքով թողարկել American Express քարտերը, ինչպես նաև ընդլայնել American Express քարտերի սպասարկման ենթակառուցվածքը: «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ» այժմ թողարկում է American Express ապրանքանիշի երեք տեսակի քարտեր` American Express® Gold, American Express® Blue և American Express® CashBack :
Երկարաձգելով բացառիկության հիմունքներով կնքված պայմանագիրը American Express ընկերությունը վերահաստատել է իր վստահությունը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, որը շարունակելու է ընդլայնել American Express ապրանքանիշի ներկայացվածությանը Հայաստանում:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և American Express-ի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2009թ.-ին՝ սկիզբ դնելով American Express քարտերի սպասարկման ցանցի լայնածավալ տարածմանը Հայաստանում: 2010-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկեց առաջին American Express քարտը` American Express Gold-ը, որն առաջարկում է Հայաստանում նախադեպը չունեցող ծառայությունների լայն փաթեթ: 2011թ-ին Բանկի կողմից թողարկվեց American Express Blue-ն՝ նորարարական և ժամանակակից քարտ, որը խրախուսում է հաճախորդներին առօրյա գնումների դիմաց, ինչպես նաև օժտված է ակտիվ կենսակերպ ունեցող հաճախորդների համար նախատեսված առավելություններով:2014թ.-ի հուլիսին Բանկի կողմից թողարկվեց American Express Cashback Քարտը` նախատեսված ամենօրյա օգտագործման համար, որը բազմաթիվ սուպերմարկետներում 2% CASHBACK (գումարի վերադարձ) տրամադրող առաջին քարտն է Հայաստանում: Բացի այդ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում և սպասարկում է նաև լոկալ ArCa և միջազգային Visa и MasterCard քարտեր:
ԱրմԻնֆո ԼԳ պատրաստած «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական ամփոփագրի տվյալներով, ակտիվ ArCa քարտերի թվով բանկը TOP-3-ում է, իսկ Visa և MasterCard-ի թվով` TOP-5-ում: Պլաստիկ գործարքների ծավալով բանկը երկրորդ տեղում է: Բանկոմատների և սեփական POS-տերմինալների թվով բանկն առաջին տեղում է` համապատասխանաբար 187 հատ և 1210 հատ:
Հիշեցնենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ հիմնադրվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Բանկի ստեղծման մոդել է ընտրվել ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2006 թվականին բանկի հիմնական բաժնետեր դարձավ Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հետևում է SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44%, որոնցից զատ կապիտալում ներկա են գյուղացիական փոխօգնության 10 տարածաշրջանային միություններ: