Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2014 18:18
«Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր. Բարոյական տեսանկյունից ՀՀ նախագահին ուղղված նամակն իմ վերջինբ քայլն է Յունիբանկի դեմ պայքարում
ԱրմԻնֆո. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակը, ըստ էության, Յունիբանկի անօրինական գործողություններին հակադրելու իմ վերջին քայլն էր: Հուսով եմ, որ այս գործի վերաբերյալ նախագահին ոչինչ հայտնի չէ, և նախագահին ուղղված այս բաց նամակն ինձ կօգնի կարգազանցներին բերել կարգուկանոնի»: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի գլխավոր տնօրեն Մանվել Տեր-Առաքելյանը:
Գործարարը տեղեկացրել է, որ իր ընկերությունն արդեն հինգ տարի է, ինչ ներգրավված է բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ և չի կարողանում ապացուցել, որ բանկը մի օր ինքնակամ կերպով իր հաշվից առգրավեց 32455 հազար դրամը (105 հազ.դոլար), իսկ մի քանի օր անց իրեն մտցրեց «սև ցուցակի» մեջ: «Դրանից հետո բանկն իմ ղեկավարած ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ հայտարարութուն ներկայացրեց, որն արդեն 25 տարի է, ինչ գոյություն ունի: Ես ստիպված եմ արդեն օգնության համար դիմել նախագահին, քանի որ երբ պայքարում ես քավորներ-սանիկների սարդոստայնի դեմ, ապա միշտ էլ սխալ ես դուրս գալից»,-նշել է գործարարը:
Հոլդինգի ղեկավարը նշել է, որ վերջին դատական նիստում իրեն զրկեցին նույնիսկ իր օգտին արտահայտվելու իրավունքից: «Դատական գործընթացում Յունիբանկի ներկայացուցիչը հազար անգամ հնչեցրեց իմ անունը, իսկ ինձ գոնե մեկ անգամ չհարցրին, թե «ճի՞շտ է արդյոք», «համաձա՞յն եք դրան»: Ներկայումս ես միայն մի բան եմ պահանջում, որպեսզի «Հին Էրիվանի» գույքը գնահատվի օբյեկտիվորեն, որպեսզի ես կարողանամ այն վաճառել ու մարել պարտքերը»,-ընդգծել է գործարարը: «Ես ունեի 19 ռեստորան, որոնք ստիպված էի փակել, քանի որ արդեն 5 տարի ներգրավված եմ դատական քաշքշուկների մեջ: Հիմա բազմաթիվ բիզնես-առաջարկներ ունեմ Եվրոպայից, Ռուսաստանից ու կշարունակեմ աշխատել, բայց նման պայմաներում, երբ գործարարին թույլ չեն տալիս զարգացնել բիզնեսը, ես այս երկրում ներդրումներ չեմ կարող անել»,-նշել է Մ.Տեր-Առաքելյանը: Նա նաև տեղեկացրել է, որ մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հիշեցնենք, որ 2009 թվականի մայիսի 25-ին Յունիբանկի և «Հին Էրիվան» հոլդինգի միջև կնքվել է վարկային պայմանագիր, որի համաձայն վարկի հիմնական գումարի և բանկային տոկոսների մարումը պետք է սկսվեր 2 տարի հետո: Հոլդինգի սեփականատիրոջ խոսքով, բանկն էլեկտրոնային փոստով հոլդինգի սեփականատիրոջն է ուղարկել գումարի մարման ժամանակացույցի երկու տարբերակ: Դրանցից մեկով պարտքը պետք է փակվի համեմատաբար կարճ ժամկետներում (ամսական վճարելով մոտ 44 մլն.դրամ), իսկ երկրորդ տարբերակով` համեմատաբար ավելի երկար ժամկետում (ամսական մոտ 32 մլն.դրամ): Տեր-Առաքելյանն ընտրում է վարկի մարման երկրորդ, երկարաժամկետ տարբերակը: Նույն օրը բանկի ներկայացուցչները բերում են համաձայնագրի օրինակը: Տեր-Առաքելյանն ստորագրում է փաստաթուղթը, բայց ավելի ուշ նկատում, որ իրեն սխալմամբ բերել են առաջին տարբերակը: Հետագայում բանկն էլ է համոզվում, որ հաճախորդի ընտրած տարբերակը չի ուղարկել, և կրկին իր ներկայացուցիչներին ուղարկել է Մանվել Տեր-Առաքելյանի մոտ, այս անգամ արդեն համաձայնագրի երկրորդ տարբերակով, որը նա ստորագրում և կնքում է: Տեր-Առաքելյանը գտնում է, որ փաստորեն կնքվել է երկու համաձայնագիր, բայց ուժի մեջ է միայն մեկը, որն ստորագրվել է վերջում, այսինքն`երկրորդը: Բացի այդ, մայիսի 25-ին, երբ սկսվեցին մարումները, բանկն ընկերության հաշվից հանեց 32 մլն.դրամ, այսինքն, այնքան, որքան պահանջվում էր երկրորդ համաձայնագրով: Ավելին, բանկից զանգել են հաշվապահին և ասել, որ կարող են բանկ չգնալ, քանի որ իրենք հաշվից գումարն արդեն վերցրել են և ամեն ինչ կարգին է: Այսինքն, նրանք շատ լավ գիտերին, որ առաջին համաձայնագիրն ուժ չունի, ասում է Մանվել Տեր-Առաքելյանը: Նրա խոսքով, դրանից հետո ինքը մեկ այլ բանկից ստանում է ավելի լավ պայմաններով և ավելի ցածր տոկոսադրույքներով վերաֆինանսավորման առաջարկ և որոշում է ամբողջովին մարել Յունիբանկի պարտքը: Սկզբում Յունիբանկը դեմ չի լինում և տալիս է իր համաձայնությունը: Սակայն, հունիսի 17-ին բանկը «Հին Էրիվան» ընկերությանն ուղարկոմ է մի փաստաթուղթ, որի համաձայն, ընկերությունը ժամանակին չի կատարել իր պարտավորությունները, այսինքն, մայիսի 25-ին չի վճարել պահանջվող 44 մլն.դրամ գումարը, հետևաբար, սկսել է գործել տույժերի ու տուգանքների մեխանիզմը և ընկերությունը հայտնվում է «սև ցուցակում»:
Իսկ Յունիբանկն էլ իր հայտարարությունն է տարածել, որում «Հին Էրիվան» հոլդինգի ղեկավարությանը մեղադրել է, որ նա բանկի դեմ հատուկ «սև PR»ակցիա է կազմակերպել, որպեսզի խուսափի վարկի մարումից: