Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2014 15:59
Ինեկոբանկը և Ռոստելեկոմը համատեղ վարկային քարտ են թողարկել Ռոստելեկոմի բաժանորդների համար
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը և Ռոստելեկոմը համատեղ վարային քարտեն թողարկել Ռոստելոկոմի բաժանորդների համար, արտոնյալ պայմաներով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բանկի լրատվական ծառայությունից, արտոնությունները վերաբերվում են վարկի տոկոսադրույքներին, ավելի քան 100 ծանութներում և սպասարկման կետերում 40% զեղչերին, ինչպես նաև եկամուտների մասին առանց տեղեկանք ներկայացնելու տրամադրվում է վարկ:
Վարկային քարտը ստանալու համար անհարաժեշտ է դիմել Ռոստելեկոմի կամ Ինեկոբանկի մոտակա մասնաճյուղ և ներկայացնել անձնագիր/ ID card
սոցիալական քարտ (կամ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանք),
եկամուտները հավաստող տեղեկանք (Բանկի կողմից լրացուցիչ պահանջելու դեպքում միայն):
Վարկային գծի մարումները հնարավոր է կատարել, բանկի մասնաճյուղերում,
Telcell և Megapay վճարային համակարգի տերմինալների միջոցով, քարտից քարտ փոխանցման միջոցով (վիրտուալ քարտ) և "Ինեկո Օնլայն" համակարգի միջոցով:
Քարտի և վարկային գծի գործողության ավելի երկար ժամկետ՝ 3 տարի,
Համագործակցող ընկերությունների կողմից տրամադրվող մինչև 40% զեղչերի հնարավորություն ավելի քան 100 առևտրի և սպասարկամ կետերում: Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Ինեկոբանկի և Ռոստելեկոմի պաշտոնական կայքերից` inecobank.am и http://www.rtarmenia.am/for-home/home-promo/rostelecom-inecobank, կամ զանգահարելով (010) 510-510 հեռախոսահամարով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Ինեկոբանկի վարկային պորտֆելում սպառողական վարկերի մասնաբաժինը գերազանցում է 30%-ը, իսկ բացարձակ մեծությամբ բանկն այս ցուցանիշով 6-րդ տեղն է զբաղեցնում երկրի բանկային համակարգում: Բանկի սպառողական վարկավորման պորտֆելը տարեկան կտրվածքով աճել է 29.7%: Բանկի հիմնական բաժնետերերն են` գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը - 35.23%, Կարեն Սաֆարյանը - 30.34%, KfW բանկյին խմբի անդամ Deutsche Investitions-und Entwicklunsgesellschaft mbH (DEG) - 12,58% և Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC) – 9.32%: Բանկը հիմնվել է 1996 թվականին:
2012թ. դեկտեմբերի 18-ից «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն ՀՀ-ում մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն: Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ Ռոստելեկոմը Հայաստանում մատուցում է Ֆիքսված հեռախոսակապի, Ինտերնետ հասանելիության և նոր սերնդի IP հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար: 2012-2013թթ. ընկերության կողմից խոշոր ներդրումներ իրականացվեցին ցանցի զարգացման ուղղությամբ: Իրականացված ներդրումների շնորհիվ հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով Ռոստելեկոմի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերությունը Երևան քաղաքում կառուցել է 40 ԳԲ/վ արագությամբ ցանց, որը ծածկում է բոլոր վարչական շրջանները և ունի օղակաձև կառուցվածք, ինչը հնարավորություն է տալիս ապահովել անխափան ու գերարագ ինտերնետ ողջ քաղաքում: Ռոստելեկոմի կորպորատիվ հաճախորդների թվում են բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, բանկեր և ֆինանսական կառույցներ, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ: