Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2014 18:09
ԿԲ գտնում է, որ Հայաստանի ապահովագրական համակարգը զարգացնելու համար անհրաժեշտը է «երկար փողեր»
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական համակարգը զարգացնելու համար անհրաժեշտը է «երկար փողեր», մասնավորապես, երկարաժամկետ խնայողություններ և ներդրումներ: Երևանում ընթացող «Հայաստանի ապահովագրական շուկայի առաջադեմ զարգացման ռազմավարությունը» թեմայով կոնֆերանսում ասօր նման կարծիք է արտահայտել ՀՀ Կնտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Նրա խոսքով, երկրի ապահովագրական համակարգի կայացման և զարգացման համար անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի համապատասխան սպառողական վարքագիծ, որպեսզի բնակչությունը կարողաա խնայել և պահպանել փողերը, իսկ հետագայում հնարավորություն ունենա ներդնել այդ խնայողությունները: «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ապահովագրույթունը դառնում է ամենաեկամտաբեր բիզնեսը, եթե ապահովագրական ընկերություններին հաջողվում է կապ հաստատել խնայողությունների ու ներդրումների միջև»,-ընդգծել է Ն.Երիցյանը:
Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի ապահովագրական համակարգի առջև ծառացել են մի շարք խնդիրներ: Դրանք են`ապահովագրական շուկայի կառույցների զարգացումը, ինչը թույլ կտա նվազեցնել ծառայությունների սակագները և ավելացնել ապահովագրական հատուցումների թիվը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը, ինչը ենթադրում է ակտուարական հաշվարկների հիմնա վրա ապահովագրական պատահարների վիճակագրության վարում` ռիսկերը նվազեցնելու նպատակով, նաև ապահովագրական վճարների շեմի սահմանում, տրամադրվող ապահովագրական ծառայությունների որակի ստանդարտների ներդրում, սպառողների շահերի պաշտպանության ինստիտուտի կայացում և ապահովագրական համակարգի բիզնես-վարքի կանոների ձևավորում: ԿԲ ներկայացուցչի խոսքով, վերջին տարիներին Հայաստանի ապահովագրական համակարգն արձանագրել է որոշակի հաջողություններ, մասնավորապես, 2006 թվականից զգալիորեն աճել են ապահովագրական պրեմիաները, հասնելով ՀՆԱ-ի 0.7-0.8%-ին: Պարտադիր ապահովագրական կառույցների ներդրման շնորհիվ սկսել է արդյունավետորեն գործել նաև ԱՊՊԱ համակարգը:
«Ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումն առաջին քայլն էր կյանքի ապահովագրության ինստիտի ձևավորմանմ ճանապարհին: Ներկայումս մենք աշխատում ենք երկրի ապահովագրական օրենսդրության թերությունները վերացնելու ուղղությամբ, և երբ կլինի կյանքի ապահովագրության ներդրման պահանջարկը, իրավական դաշտը և կարգավորման ոլորտը պատրաստ կլինեն դրան»,-նշել է Ն.Երիցյանը:
Հայաստանի Սլավոնական համալսարանի Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանն էլ իր հերթին է նշել, որ Հայաստանում դեռ զարգացած չէ ապահովագրական մշակույթը, դրա համար էլ կյանքի ապահովագրության հետ կապված ծառայությունները չունեն համապատասխան պահանջարկ: «Այստեղ դժվար է միանշանակորեն ասել, թե որն է ավելի կարևորը` մշակույթի, թե՞ կառույցների բացակայությունը, բայց մենք կարող ենք այդ շուկան խթանել ապահովագրության պարտադիր տեսակների ներդրումով, չնայած, որ ԿԲ-ն, հայտնի պատճառներով, դեմ է դրան, քանի որ գոյություն ունի ռեսուրսների պրոբլեմը և ռեսուրսների բաշխումը»,-նշել է Է.Սանդոյանը: Ըստ պրոֆեսորի, ապահովագրական ոլորտի զարգացման համար Հայաստանը դեռ շատ բան ունի անելու, մասնավորապես, սովորել, ներդնել և ադապտացնել միջազգային փորձը, ինչպես նաև կիրառել ինովացիոն լուծումները:
Նշենք, որ նոյեմբերի 12-ին Սլավոնական համալսարանում տեղի ունեցավ «Հայաստանի ապահովագրական շուկայի առաջադեմ զարգացման ռազմավարությունը» թեմայով կոնֆերանսը, որի կազմակերպիչներն էին` ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը, Սլավոնական համալսարանը «Փրայմ ինշուրանս բրոքերս» ընկերության մասնակցությամբ: